1991-1997 թթ. ՀՀ նախագահի ավագ խորհրդական, պատմաբան, դիվանագետ Ժիրայր Լիպարիտյանը վերջերս «Առավոտ»-ում` «Քայլ, այս անգամ մի մեծ քայլ՝ դեպի ետ» վերտառությամբ հոդված էր հրապարակել, որում նշում է, թե՝ «մինչև այսօր բանակցությունների ձախողման պատասխանատվությունն Ադրբեջանին և Թուրքիային վերագրելը ուրացումն է մեր կողմից գործված սխալների, որոնց այժմ ավելացրինք Սևրի դաշնագրի որդեգրումը՝ որպես հիմք մեր հարևանների հետ հարաբերությունների»:
ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը «Մարսելի» հետ խաղից հետո (0:1) խոստովանել է, որ չի զղջում հակառակորդ խաղացողի գլխին հարվածելու համար:
«Այդ երբվանի՞ց դարձաք ազգի փրկիչ, մի Ձեր անցած ուղին նայեք, մտորելու շատ բան ունեք». Էդգար Շաթիրյանը՝ Արման Բաբաջանյանին
«Հիասթափված եմ Արման Բաբաջանյանի ելույթից». Ալեն Սիմոնյան
Ճանապարհային ոստիկանությունը շարունակում է ուժեղացված ծառայությունը մայրաքաղաքում, Երևան մտնող ճանապարհներին և մարզերում:
«Էդգար Շաթիրյանը եղել է կլանային շահերի արտահայտողն ու ներկայացուցիչը». Արման Բաբաջանյան
Կառավարության դիմաց այսօր բողոքի ակցիա իրականացրած, ապա վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնականի հետ հանդիպած տնտեսվարողների խումբը շտապել էր Արարատյան մաքսատուն՝ հաշվարկելու, թե նոր փոփոխված կարգով որքա՞ն պետք է վճարեն մաքսազերծման համար: Վարչապետի օգնականի հետ հանդիպումից հետո տնտեսվարողները հայտնեցին, որ իրենց փոխանցել են, որ մաքսազերծումն այլևս կիլոգրամով չի իրականացվելու, սակայն գները վերանայվել են, և դրանք մոտ են կիլոգրամով մաքսազերծման գներին:
Սիրված կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանը համավարակի տարածման շրջանում երկու ստեղծագործություն է գրել, որոնք հույս ունի շուտով ներկայացնել երաժշտասերներին:
Գառնու տարածքում հողատարածքների ձեռքբերման օրինականությունը ստուգելու նպատակով Ազգային անվտանգության ծառայություն են հրավիրվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախկին պատգամավոր, Վերահսկիչ պալատի նախկին ղեկավար Իշխան Զաքարյանը և գործին առնչվող այլ քաղաքացիներ։
ՀՀ Վայոց ձորի մարզում մարտի 16-ից սեպտեմբերի 14-ն ընկած ժամանակահատվածի տվյալներով հաստատվել է նոր տիպի կորոնավիրուսային հիվանդության (COVID 19) 351 դեպք: Փաստացի բուժում է ստանում 49 քաղաքացի:
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 14-ին ստորագրել է հրամանագիր ԱՀ Անվտանգության խորհրդի նոր կազմը հաստատելու մասին։
«Դուք ի՞նչ գիտեք՝ ես ի՞նչ եմ արել». Էդգար Շաթիրյանը՝ Արման Բաբաջանյանին
Աննա Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մի՞թե երկու տարի էր պետք՝ հասկանալու համար, որ Նիկոլի առաջարկածն իրականում թավիշ չէ, այլ մամուռով պատված ճահիճ, որը միայն մի հատկություն ունի՝ ներքև քաշել ու կործանել։
«Ինչպե՞ս եք հայտարարագրել ձեր եկամուտները 3 անգամ գերազանցող միջոցներ». Անի Սամսոնյանը՝ Էդգար Շաթիրյանին
Արձակուրդում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շարունակում է նաև գործնական հանդիպումներ ունենալ տարբեր ոլորտների ներկայացուցիչների հետ: Հանրապետության նախագահն այցելել է աշխարհահռչակ Քեմբրիջի համալսարանի գիտական կենտրոն:
Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) հերթական առերես նստաշրջանը կկայանա 2021 թվականի հունվարից ոչ շուտ:
«Նշել եմ և վերահաստատում եմ, որ Պարոն Ջուլֆալակյանի մանդատը վայր դնելու որոշումն անակնկալի է բերել խմբակցությանը։ Որոշումը կայացնելուց օրեր առաջ նրա հետ առանձնազրույց եմ ունեցել, որտեղ իր բարձրաձայնած դրվագներով, մի փոքր ավելի մանրամասն, ներկայացրել է, թե ինչ մտահոգություններ ունի: Մենք երկուսով լուծումների հետ կապված ճանապարհային քարտեզ էինք մշակել, դրանից հետո տեղի է ունենում այն, ինչ գիտեք»,- այս մասին խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով Արսեն Ջուլֆալակյանի՝ մանդատը վայր դնելու որոշմանը:
«5300 դոլարի ապրանքի մաքսազերծման համար պետք է 4000 դոլար վճարենք, եռակի թանկացրել են, որտեղի՞ց այդքան գումար, եթե առևտուր չկա, մարդ չկա, ժողովուրդը ճգնաժամի մեջ է, սեպտեմբեր է, նայում եք՝ շուկաները դատարկ, եկողն էլ մի հատ նասկի ու տրուսիկ է առնում երեխուն, տնից 6 հոգով գալիս են. ո՞նց վճարենք հարկերը»,- ասաց ակցիայի մասնակիցը:
Օրերս Նիկոլ Փաշինյանի կողմից Բնապահպանության ու ընդերքի պետական տեսչության պետ է նշանակվել Գնել Հասրաթյանը։ Առաջին հայացքից թվում է, թե զարմանալու ոչինչ չպետք է լինի այս իշխանության կադրային քաղաքականության մեջ, բայց ամեն անգամ զարմանալու տեղ մնում է։
Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին սեպտեմբերի 14-ի առավոտյան դուրս է գրվել Միլանի «Սան Ռաֆայելե» հիվանդանոցից, որտեղ նրան կորոնավիրուսով հոսպիտալացրել էին սեպտեմբերի 3-ին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ այսօր քննարկվել է 2020թ. բյուջեով, ինչպես նաև վարկային ու դրամաշնորհային միջոցների հաշվին իրականացվող կապիտալ ծախսային ծրագրերի միջանկյալ կատարողականը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Հայաստանի ազգային հերոս, արգենտինահայ գործարար, բարերար Էդուարդո Էռնեկյանին:
Աջարիայից եւ Քութայիսից հետո բնակչության անվճար թեստավորում են սկսել անցակցնել նաեւ Վրաստանում:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի գործունեության հետ կապված քննադատություններին և խոսակցություններին:
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը գտնվում է Արցախի Հանրապետությունում: Նախարարը հանդիպումներ է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի և առողջապահության նախարար Արարատ Օհանջանյանի հետ:
Տևական ժամանակ է՝ մամուլում լուրեր են շրջանառվում, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Փամբուխչյանը ևս վայր է դնելու պատգամավորական մանդատը և գնալու է գործադիրում աշխատելու:
Ընտրողներին կաշառք տալու և ստանալու, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտման ու ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելու դեպքերի առթիվ հարուցվել է նոր քրեական գործ:
«Մետրոյի նոր կայարան կառուցելու համար փորձել ենք մասնավորի ներգրավել, որպեսզի այդ հոգսը չլինի պետության վրա: Այն պայմանները, որ մեզ առաջարկել են տարբեր ընկերություններ, գնահատվել են ոչ այնքան բարենպաստ թե՛ քաղաքի, թե՛ պետության համար: Կառավարության հետ համատեղ եկել ենք եզրակացության, որ հենց պետությունը կկառուցի այդ կայարանը, այսինքն՝ կարվի պետական միջոցներով»,- նշեց Մարությանը:
Մադրիդի «Ռեալը» կօգնի թիմի կիսապաշտպան Էդեն Ազարին հաղթահարել նախորդ մրցաշրջանում իր առջև ծառացած դժվարությունները:
Երևանում քաղաքային տրանսպորտի բարելավմանն ուղղված ծրագրի շրջանակում հայտարարվել էր 12-մետրանոց ավտոբուսների մրցույթ, որը չէր կայացել մասնակիցների՝ մրցույթի պայմաններին չհամապատասխանելու պատճառով. առաջիկայում նոր տենդեր կհայտարարվի: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը: