Նիկոլ Փաշինյանի բնապահպանական անհանգստությունները կերպարվեստի մակարդակի են
Օրերս Նիկոլ Փաշինյանի կողմից Բնապահպանության ու ընդերքի պետական տեսչության պետ է նշանակվել Գնել Հասրաթյանը։ Առաջին հայացքից թվում է, թե զարմանալու ոչինչ չպետք է լինի այս իշխանության կադրային քաղաքականության մեջ, բայց ամեն անգամ զարմանալու տեղ մնում է։
Պարզվում է, Բնապահպանության ու ընդերքի պետական տեսչությունը, որը խորացված մասնագիտական ուղղվածությամբ կառույց է, հետայսու ղեկավարվելու է անձի կողմից, ով ավարտել է Խ․Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կերպարվեստի ֆակուլտետը։
Նորանշանակ այս պաշտոնյայի հետ կապված հաջորդ զավեշտն այն է, որ 1982 թվականին ծնված Գնել Հասրաթյանի կենսագրությունում առանց որևէ հստակեցման նշվում է, որ 2009-2019թթ․ աշխատել է մասնավոր ընկերությունում՝ որպես մենեջեր։
Ի՞նչ ընկերությունում է աշխատել պետական պաշտոնյան, աշխատե՞լ է նա առհասարակ, թե՞ սա ընդամենը կենսագրությունն ուռճացնելու փորձ է՝ պարզ չէ։
Օդում կախված լուրերի համաձայն՝ այս պաշտոնյան նման պատասխանատու պաշտոնը ստանձնել է, որովհետև ջերմ ընկերական հարաբերություններ ունի վարչապետ Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի հետ և հայտնի է ինչ-որ տեսանյութով, որը լայն տարածում է ստացել մերձավորների շրջապատում։
Ասում են՝ տեսանյութում պարզ է դառնում, որ «կերպարվեստի դասատուն որոշ բուսատեսակների հետ սեր ունի»։ Թե ի՞նչ նպատակով է այս անձը գործուղվել նման կարևոր տեսչություն, առնվազն անհասկանալի է, բայց իշխանությունների կողմից վարվող այս տեսակ կադրային քաղաքականությունը բացառապես պետական ինստիտուտը խարխլելու նպատակ ունի։