«Մենք համաձայն չենք այդ քայլի հետ». Լիլիթ Մակունց

«Նշել եմ և վերահաստատում եմ, որ Պարոն Ջուլֆալակյանի մանդատը վայր դնելու որոշումն անակնկալի է բերել խմբակցությանը։ Որոշումը կայացնելուց օրեր առաջ նրա հետ առանձնազրույց եմ ունեցել, որտեղ իր բարձրաձայնած դրվագներով, մի փոքր ավելի մանրամասն, ներկայացրել է, թե ինչ մտահոգություններ ունի: Մենք երկուսով լուծումների հետ կապված ճանապարհային քարտեզ էինք մշակել, դրանից հետո տեղի է ունենում այն, ինչ գիտեք»,- այս մասին խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով Արսեն Ջուլֆալակյանի՝ մանդատը վայր դնելու որոշմանը:

Նրա խոսքով՝ երեկ հանդիպել են Ջուլֆալակյանի հետ՝ իր առաջարկով, նա պատասխանել է խմբակցության պատգամավորների հարցերին:

«Հարգելով պարոն Ջուլֆալակյանի որոշումը, չնայած դեռ ժամանակ կա, պետք է սպասենք, տեսնենք՝ արդյոք հետ կվերցնի՞ դիմումը, թե՞ ոչ, մենք համաձայն չենք այդ քայլի հետ: Եթե կան բաներ, որոնք, պատգամավորները գտնում են, որ պետք է ավելի հիմնավոր ձևով ներկայացվի, պետք է այդպես արվի, ոչ թե մանդատը վայր դրվի»,- նշեց Մակունցը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս