Անգլիական քաղաքավարության 6 երկաթե կանոններ, որոնց բոլորը պետք է հետևեն

Մարդաբան Քեյթ Ֆոսը իսկական անգլուհի է: Իր՝ «Հետևելով անգլիացիներին. վարվելակարգի թաքնված կանոնները» գրքում նա նկարագրել է անգլիական հասարակությունը ներսից:

AdMe.ru-ն թվարկում է կանոնները, որոնք պահպանում են Մառախլապատ Ալբիոնի բնակիչները:

Ներողություն խնդրելու կանոնը

Կարդացեք նաև

Քեյթը զվարճալի փորձ է անցկացրել: Նա, իբրև թե պատահաբար, բախվել է անցորդներին՝ տեսնելու, թե ինչպես նրանք կարձագանքեն: Մեծամասնությունը ներողություն է խնդրել:

Բրիտանացիները «ներողություն» են ասում ցանկացած պատահական հպման ժամանակ, նույնիսկ եթե բախման մեղավորը չեն: Դա չի նշանակում, որ նրանք իրենց մեղադրում են ստեղծված իրավիճակի համար: Ներողություն խնդրելը մանկության ռեֆլեքս է:

Բրիտանացիները ներողություն են խնդրում ուրիշի խաղաղությունը խաթարելու համար:

Հերթի պահպանման կանոն

Անգլիական ցանկացած հերթ ինչ-որ տեղ հավաքված, միմյանցից հեռավորությունը պահող մարդկանց հավասար շարք է: Եթե ինչ-որ մեկը փորձի շրջանցել գիծը, բրիտանացիները նրան չեն հանդիմանի, այլ միայն կբարձրացնեն հոնքերը կամ թոթվեն ուսերը: Տեսարան չսարքելը անգլիացիների երկաթե կանոններից մեկն է:

Անլրջության կանոն

Անգլիացիները մեղմ հեգնանքով են վերաբերվում իրենց և իրենց հաջողություններին: Նրանց դիպլոմները, որպես կանոն, կախված են զուգարանի պատից, և իրենց մանկուց սովորեցնում են «շատ լուրջ չլինել» սեփական անձի նկատմամբ:

Համեստության կանոն

Անգլիացիները պակաս հավակնոտ չեն, քան մյուս ազգերը, բայց նրանց համար պարծենալն ամոթալի է: Ընդունված չէ ցույց տալ կարգավիճակը. հագուստը, մեքենայի մակնիշը չպետք է ցույց տան, որ դուք ինչ-որ առումով գերազանցում եք մյուսներին:

Ծանոթության կանոնը

Անգլիացիները սրբորեն հարգում են գաղտնիության իրավունքը: «Մենք ուրիշների կյանքին չենք խառնվում». հպարտորեն ասում են իրենք իրենց մասին: Անգլիացուն չպետք է հարցեր տաք նրա աշխատանքի, ընտանեկան կարգավիճակի և երեխաների թվաքանակի մասին, եթե նա ինքն այդ մասին չի խոսում:

Եղանակի մասին զրուցելու կանոն

Այդ դեպքում ինչի՞ մասին խոսել: Անգլիացիները հիանալի տիրապետում են փոքր խոսակցությունների արվեստին՝ չեզոք թեմաներով կարճ զրույցներ: Եվ այս խոսակցությունները ոչ թե ինչ-որ պաշտոնական անհեթեթություն են, այլ բարի կամքի դրսևորման ընդունված ձև: Հարևանի հետ վերելակում հայտնվելիս կարելի է զրուցել եղանակից:

Չնայած այն բանին, որ անգլիացիները համեստ են, նրանք զրուցակիցներին հաճախ հաճոյախոսություններ են անում: Եվ սա ամենևին շողոքորթություն չէ, այլ պարզ քաղաքավարություն:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Տեսանյութեր

Լրահոս