Բաժիններ՝

«Կհրապարակե՞ք ի վերջո պետպատվերով և վճարովի հիմունքներով կատարված թեստերի քանակը». Էդուարդ Հովհաննիսյան

Բժիշկ-համաճարակաբան Էդուարդ Հովհաննիսյանը ֆեյսբուքիժյան իր էջում գրել է.

«Երեկ 1864 թեստ, այսօր 3518: Մի պահ ուրախացա, ասեցի վերջապես սայլը տեղից շարժվեց: Բայց հավատս չէր գալիս, որ իրականում սկսել ենք նպատակային մեծացնել թեստավորման քանակը, վարել կոնտակտավորներին: Եվ չսխալվեցի:

Հայաստան ամեն օր ժամանում է մի քանի հարյուր մարդ, որոնք 14 օր տանը չնստելու համար պետք է թեստավորվեն, դրան գումարած սկսվում է ուսուցիչների թեստավորումը:

Շատ ուրախ եմ մասնավոր լաբորատորիաների համար, մեծ եկամուտներ կունենան, աշխատողներին բարձր աշխատավարձեր կտան: Բայց համաճարակի դեմ պայքարի հետ դա կապ չունի, ինչպես նաև իմաստ չունի բոլոր ուսուցիչներին ՊՇՌ մեթոդով թեստավորումը (եթե իհարկե կարիք չկա մեծ քանակի թեստերի ծախս ցույց տալ և դուրս գրել չաշխատող տեղական արտադրության թեստերը):

Բժշկագիտությունը, հատկապես համաճարակաբանությունը, շարունակում են պարտություն կրել Հայաստանում:

P.S. Գերթափանցիկ աշխատող նախարարություն, կհրապարակե՞ք ի վերջո պետպատվերով և վճարովի հիմունքներով կատարված թեստերի քանակը, կլինիկական դրսևորումներով հետազոտվածների կամ կոնտակտավորների հետազոտությունների թիվը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս