Բաժիններ՝

Քիմ Քարդաշյանը հայտարարել է, որ իր ընտանիքի մասնակցությամբ ռեալիթի շոուն փակվում է

Հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը ցնցել է իր երկրպագուներին, Twitter-ում հայտարարելով, որ «Քարդաշյան ընտանիքը» կուլտային ռեալիթի շոուն փակվում է 14 տարի եթերում լինելուց հետո: Դա վերջնականապես տեղի կունենա հաջորդ տարվա սկզբին, երբ կթողարկվի եզրափակիչ եթերաշրջանը։

«14 տարի անց, 20 եթերաշրջաններ, հարյուրավոր էպիզոդներ եւ մի քանի լրացուցիչ շոուներ. մենք ամբողջ ընտանիքով որոշել ենք ավարտել այդ հատուկ ճանապարհորդությունը,-ասվում է համատեղ հայտարարության մեջ:-Մենք անսահմանորեն շնորհակալ ենք բոլորին, ովքեր մեզ հետեւել են այս բոլոր տարիների ընթացքում՝ ինչպես լավ, այնպես էլ դժվարին ժամանակներում»:

Ռեալիթի շոուն Քիմին եւ նրա հարազատներին, այդ թվում քույրերին՝ Քորթնիին, Քլոեին, Քայլիին եւ Քենդալին, օգնել են համաշխարհային ճանաչում ձեռք բերել եւ հաջող կարիերա ստեղծել նորաձեւության եւ գեղեցկության աշխարհում:

Ու թեեւ «Քարդաշյան ընտանիքի» ռեալիթի շոուն ավարտվելու համար լուրջ պատճառներ չեն եղել, Daily Mail-ում ճշտում են, որ ծրագրի կազմակերպիչները հարգում են հեռուստաաստղերի որոշումը:

Այս բոլոր տարիների ընթացքում շոուում պատմել են կալիֆոռնիական նշանավոր ընտանիքի անձնական եւ մասնագիտական կյանքի հանգուցային իրադարձությունների մասին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930