Կոչ ՀՀ պատկան մարմիններին՝ չեղարկելու բացօթյա տարածքներում դիմակի պարտադիր կրելու պահանջը
? Դիմակների օգտագործումն արդյունավետ է և իմաստ ունի, երբ այն օգտագործվում է ճիշտ ձևով, ճիշտ տեղում, ճիշտ ժամանակին և այլ կանխարգելիչ միջոցառումների հետ համատեղ:
? Արդյունավետ կանխարգելման համար անհրաժեշտ է երեք բաղադրիչ՝
✔️ Կանխարգելման պարագայի առկայություն,
✔️ Կանխարգելման որակյալ պարագայի հասանելիություն,
✔️ Կանխարգելման պարագայի ճշգրիտ կիրառման հմտություններ:
? Այս երեքից լիարժեք ապահովված է միայն առաջին բաղադրիչը՝ դիմակի առկայությունը։
? Որակյալ դիմակը հասանելի չէ բոլորի համար, քանի որ եթե հետևենք հրահանգներին և կրենք դիմակ ամբողջ օրը, դա յուրաքանչյուր մարդու համար օրական կպահանջի 5-6 դիմակ, չորս հոգուց կազմված ընտանիքի դեպքում՝ 20-24 դիմակ՝ որոշակի բեռ դառնալով ընտանեկան բյուջեի վրա։
? Միանշանակ, բացօթյա պայմաններում, երբ կա թարմ օդի մշտական հոսք, բավարար տարածություն մարդկանց միջև, դիմակ կրելու անհրաժեշտություն չկա:
? Դիմակների օգտագործումը բացօթյա տարածքներում գործնականում ազդեցություն չի թողնում կորոնավիրուսի համաճարակի վրա:
? Առաջարկվող փոփոխությունը թույլ կտա խուսափել դիմակներից ձանձրանալուց, հոգնելուց, կնվազեցնի հակազդումը դիմակ կրելուն, կկանխի դիմակների համար արվող անիմաստ ծախսը։
? Դիմակը նպատակահարմար է բաժանել անվճար բազմամարդ փակ տարածքներ մուտք գործելիս, և երկրորդը՝ հստակ սահմանել կիրառման վայրերը և կարգը։
? Կիրառման կարգը պետք է հասկանալի լինի մարդկանց համար, հեշտ իրականացվող և տրամաբանական։
? Այսօր դիմակը կանխարգելման միջոցից վերածվել է չտուգանվելու համար անհրաժեշտ պարագայի՝ բազմակի օգտագործման հերթապահ դիմակի, դնչկալի կամ թևկալի տեսքով՝ առողջության համար իր բոլոր բացասական հետևանքներով հանդերձ:
? Բնակչության որոշակի խմբի համար էլ դիմակը կանխարգելման միջոցից վերածվել է աքսեսուարի, ընդ որում կտորե և սինթեթիկ դիմակների կիրառումը ոչ միայն արդյունավետ չէ, այլ մի շարք պատճառներով անգամ ավելի վտանգավոր կարող է լինել վարակման տեսանկյունից:
? Կորոնավիրուսով վարակումը տեղի է ունենում փակ տարածքներում՝ աշխատավայրերում, տներում, բուժհիմնարկներում, մարդկանց քիչ թե շատ տևական շփման ընթացքում:
? Կանխատեսելի վնասներն ավելի ակնառու են, քան հնարավոր օգուտները:
➡️ Առաջարկվում է.
? Վերացնել բացօթյա տարածքներում դիմակների կրելու պահանջը:
? Ազատել թանկարժեք վարչական ռեսուրսը դիմակներ կրելու վերահսկողության վրա ծախսելուց և այն ուղղել կոնտակտավորների նկատմամբ հսկողության ուժեղացմանը:
? Ընդլայնել նպատակային թեստավորման ծածկույթը, կատարել վարակվածների և նրանց կոնտակտավորների վաղ հայտնաբերում, մեկուսացում և արդյունավետ բուժում:
➡️ Դա կատարելով մենք կնպաստենք.
? Կանխարգելման գործընթացի առավել արդյունավետ բաղադրիչի հզորացմանը:
? Դիմակների առավել նպատակային օգտագործմանը փակ տարածքներում:
? Բնակչության կողմից դիմակների նկատմամբ վերաբերմունքի փոփոխմանը՝ չտուգանվելու միջոց «անցաթուղթից» դեպի կանխարգելման իրական միջոցի:
«Հակահամաճարակային Ալյանսի» մի խումբ բժիշկներ
❗️❗️❗️Կոչ ՀՀ պատկան մարմիններին՝ չեղարկելու բացօթյա տարածքներում դիմակի պարտադիր կրելու պահանջը? Դիմակների…
Gepostet von Հակահամաճարակային Ալյանս – Anti-epidemic Alliance am Montag, 7. September 2020