Սեպտեմբերի 7-ին, ժամը 16։30-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շատին գյուղում շինություն է փլուզվել։
Առնվազն 34 մարդ է վիրավորվել Իրանի արեւելքում գտնվող Գոլեստանի նահանգում սեպտեմբերի լույս 7-ի գիշերը տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով:
«Դպրոցներ կան, որոնք խնայված միջոցներ ունեն, հնարավորություն ունեցել են, ձեռք են բերել, դպրոցներ կան, որ չունեն, կամ ավելի պակաս ունեն: Հատկացված միջոցները փոխանցվելու են մարզպետարաններին, իրենք էլ, կարիքները գնահատելով, տրամադրելու են դպրոցներին այն սահմանաչափով, որով նշված է: Երևանի պարագայում գումարը տրամադրվելու է՝ կախված դպրոցների ենթակայությունից»,- ասաց Կամավոսյանը:
Վերջին 20 տարիների ընթացքում իշխանության ամբողջատիրական համակարգի ձևավորումը և իրականացումը դադարեցրած 2018թ․ հեղափոխական իրադարձություններից հետո կարծես մեկնարկեցին գործընթացներ, որոնք, ի թիվս այլ խնդիրների, պետք է լուծեին նաև կոռումպացված և տարիներ շարունակ ժողովրդավարության և մարդու (անհատական) իրավունքների դեմ ի նպաստ խմբային շահերի գործադրված պետական համակարգերի, այդ թվում՝ դատական համակարգի խնդիրը։ Կարճ ժամանակ անց պարզվեց, որ իշխանությունն անկար է իրականացնել բովանդակային և հետևողական իրավական քաղաքականություն։
Սեպտեմբերի 7-ին, ժամը 10։13-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտաշիսյան փողոցում՝ «Երևան Սիթի» սուպերմարկետի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա։
Կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված՝ ներկա փուլում վարսավիրանոցները և գեղեցկության սրահները գործուննեություն պետք է իրականացնեն պարետի հաստատած կանոնների պահպանմամբ:
Եթե արգելքներն ավելին են, քան պահանջում է ժողովրդավարական սկզբունքները, ապա դրանք համարվում են մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների քաղաքական պատրվակով սահմանափակումներ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը՝ անդրադառնալով ԱԺ-ի ընդունած օրինագծին՝ արտակարգ դրությունը կարանտինով փոխելու վերաբերյալ։
ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում պատասխանեց նաև ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի՝ մեծ հանրահավաք անցկացնելու հայտարարությանը վերաբերող հարցին։
«Միասնական ազգային շարժում» (ՄԱՇ) ընդդիմադիր կուսակցությունը, որի հիմնադիրը Միխեիլ Սահակաշվիլին է, Վրաստանի նախկին նախագահին առաջադրել է հանրապետության վարչապետի պաշտոնի թեկնածու:
Երևանի ենթակայության մանկապարտեզների 2020 -2021 ուսումնական տարին մեկնարկելու է սեպտեմբերի 15-ին:
ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Գևորգ Մուրադյանը, բացի նրանից, որ ձախողակ և հարկեր թաքցնող գործարար է, նաև սիրում է սուտ խոսել։ Մի օրինակի մասին արդեն խոսել եմ. չկա պարետի որոշում, որով արգելվում է 40 հոգուց շատ մարդկանց գտնվել նույն փակ տարածքում։ Հիմա անդրադառնամ երկրորդ ստին, ընդ որում, կարող եք սրանով տեսնել նաև Գևորգ Մուրադյանի՝ բուհական կառավարման վերաբերյալ ծանծաղ պատկերացումները։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Տավուշի մարզի սահմանամերձ համայնքներ:
Սեպտեմբերի 7-ի ցերեկը, 10-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 8-9-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Ուղիղ մեկ ամիս առաջ ՀՀ ԿԳՄՍՆ նախարարությունը հայտարարություն տարածեց, որ «բողոք է ստացել հայոց պատմության և համաշխարհային պատմության առարկաների չափորոշիչների եւ ծրագրերի նախագծերում հեղինակային այլ ծրագրերի հետ մասնակի համընկնումների մասին։
ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն առաջարկում է փոփոխություններ կատարել ՀՀ քաղաքացիական օրենսգրքում։ Համապատասխան առաջարկն օրենքի նախագծի տեսքով նա ներկայացրել է Պետաիրավական հանձնաժողովին։
Շուրջ երկու տարի է, ինչ Հայաստանում իշխանությունը զավթած փողոցայինների խմբակը տոտալ անուշադրության է մատնել Հայաստանի շուրջ տեղի ունեցող աշխարհաքաղաքական գործընթացները:
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը եւ չճանաչված Կոսովոյի վարչապետ Ավդուլահ Հոթին խոստացել են կրկնապատկել ջանքերն իրենց քաղաքականությունը եվրոպականին համապատասխանության ապահովման ուղղությամբ:
Սեպտեմբերի 7-ին, ժամը 13։13-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթ Անհաղթի փողոցում բախվել են երեք ավտոմեքենա, կան երկու տուժած, տուժածները առկա է վառելիքի արտահոսք։
Երևան-Կրասնոդար, Երևան-Սամարա և Երևան-Մոսկվա երթուղիներով սեպտեմբերի 6-7-ը տեղի ունեցած չվերթներով տուն է վերադարձել ևս 364 մարդ։
Սեպտեմբերի 5-ին համացանցում լուր է հայտնվել, ըստ որի պղծել են Ապրիլյան պատերազմի մասնակիցներ Ռոբերտ Աբաջյանի և Արմենակ Ուրֆանյանի շիրմաքարարերը։ Օգտատերերը հրավիրել են ՀՀ Ոստիկանության ուշադրությունը։
Այս մասում ցանկանում եմ որոշ դիտարկումներ անել ՀՀ Ազգային անվտանգության ռազմավարության ներածության վերաբերյալ։
Քննարկման սկզբում Արդարադատության նախարարության Քրեական օրենսդրության, քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի քաղաքականության մշակման վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արփի Սարգսյանը ներկայացրեց դեպքի՝ նախարարության տարբերակը, որն ավելի վաղ հրապարակվել էր պաշտոնական հաղորդագրության տեսքով: Այն է՝ պայքար քրեական ենթամշակույթի դեմ: Ներկայացրեց, որ եղել է չնախատեսված խուզարկության փորձ քրեակատարողական ծառայության աշխատակիցների կողմից, ինչին պատժախցում եղած անձինք կոշտ դիմադրություն են ցուցաբերել, հետո եղել է այն, ինչ բոլորը մանրամասն արդեն գիտեն: Անդրադարձ չեղավ դիմադրությունը «ճնշելու» եղանակներին, մեթոդներին ու հետևանքներին:
ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն այսօր Պետաիրավական հանձնաժողովին օրենքի նախագիծ ներկայացրեց, որով առաջարկում էր փոփոխություններ կատարել ՀՀ քաղաքացիական օրենսգրքում։
Արևելյան Միջերկրականում էներգակիրների որոնման շրջանակներում Հունաստանի ափերի մոտ Թուրքիայի կողմից իրականացվող ապօրինի հորատման աշխատանքների պատճառով Անկարայի ու Աթենքի միջև ավելի խորացած լարվածությունը չի թուլանում:
Ալկոհոլային թունավորման գործով կասկածյալ Աշոտ Հովսեփյանի կորոնավիրուսի երրորդ թեստի պատասխանը բացասական է: Տեղեկությունը 168.am-ի հետ զրույցում փոխանցեց Ա. Հովսեփյանի փաստաբան Գոռ Գևորգյանը:
Մարտի 1-ի գործով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Տիգրան Եգորյանն այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ներկայացրեց տուժողների իրավահաջորդների և նրանց ներկայացուցիչների հայտարարությունը՝ նշելով, թե իշխանությունները անկարող են իրականացնել բովանդակային և հետևողական իրավական քաղաքականություն, խնդիրների համար արդյունավետ լուծում գտնել, ինչն էլ հանգեցնում է ձախողման:
Հայցում ենք վարորդների ներողամտությունը պատճառվող անհանգստության համար։
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Արթուր Դավթյանը, Արփի Դավոյանը, Սերգեյ Ատոմյանը և Կորյուն Մկրտչյանը հեղինակել և ԱԺ Պետաիրավական հանձնաժողովին են ներկայացրել ՀՀ քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու վերաբերյալ օրենքի նախագիծ։
Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում նոր տիպի կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի դրական դինամիկան, սեպտեմբերի 4-ից Ուկրաինայի առողջապահության նախարարությունն առաջին անգամ Հայաստանը դասել է այսպես կոչված «կանաչ» երկրների կատեգորիային:
Արցախում սեպտեմբերի 7-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 3 նոր դեպք: