Բաժիններ՝

Նիկոլ Փաշինյանն այցելել է Տավուշի մարզի սահմանամերձ համայնքներ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Տավուշի մարզի սահմանամերձ համայնքներ:

Այս մասին Փաշինյանը գրել է «Ֆեյսբուքի» իր էջում:

«Այսօր այցելում եմ Տավուշի մարզի սահմանամերձ համայքներ։ Առաջին կանգառը Չինարին էր, որտեղ շնորհակալություն հայտնեցի սահմանապահ բնակիչներին հուլիսյան հաղթական մարտերում մեր Զինված ուժերին ամուր թիկունք կանգնելու համար»,- գրել է Փաշինյանը:

Վարչապետը նաև ծանոթացել է բնակիչներից մեկի նոր տան կառուցման աշխատանքների ընթացքին։ Վերջինիս տունն ամբողջովին ավերվել էր հրետակոծության հետևանքով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930