![](/banners/BeFunky-design.jpg)
ԱԺ-ն սեպտեմբերի 4-ին արտահերթ նստաշրջան կգումարի
![](https://168.am/wp-content/uploads/2020/07/AJ-1.jpg)
Ազգային ժողովը սեպտեմբերի 4-ին կառավարության նախաձեռնությամբ արտահերթ նստաշրջան կգումարի: Այս մասին հայտնում է խորհրդարանի պաշտոնական կայքը:
«ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի որոշմամբ, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 44-րդ հոդվածների համաձայն` Կառավարության նախաձեռնությամբ սեպտեմբերի 4-ին` ժամը 11:00-ին, կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան` նախաձեռնողի սահմանած օրակարգով»,- ասված է հրապարակման մեջ:
Արտահերթ նստաշրջանի օրակարգը դեռևս հասանելի չէ խորհրդարանի կայքում: