
Իբրահիմովիչը նոր պայմանագիր է ստորագրել «Միլանի» հետ

Իտալական «Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը նոր պայմանագիր է ստորագրել ակումբի հետ: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Պայմանագիրը կնքվել է մեկ մրցաշրջանի համար:
Ըստ իտալական ԶԼՄ-ների, Իբրահիմովիչը մեկ տարվա համար կստանա 7 միլիոն եվրո աշխատավարձ: