Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 97, մահվան՝ 2 նոր դեպք

Հայաստանում սեպտեմբերի 1-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 97 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 43 878-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 2 քաղաքացի, մահացածների թիվը 881 է:

Անցած մեկ օրում կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել: Սեպտեմբերի 1-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 268 է: Սեպտեմբերի 1-ի դրությամբ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 1149-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 634 է, ընդհանուր առողջացածներինը՝ 38 356, փաստացի բուժվողներինը՝ 4373 (մեկ օրում նվազել է 539-ով): Մեկ օրում արվել է 989 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 206 929 թեստ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930