Սարավան գյուղի մոտակայքում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվելով հայտնվել գետում

Սեպտեմբերի 1-ին, ժամը 02։08-ին Մարզային Ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սարավան գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվելով հայտնվել գետում։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Մեղրի Մ-2 ավտոճանապարհի 153-րդ կմ-ին «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Սևակ Խ․, ծնված 1988 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվելով (մոտ 10 մ) հայտնվել «Դարբ» գետի ափամերձ հատվածում:

Փրկարարները փակել են գազի բալոնի փականը․ ավտոմեքենան ճանապարհի երթևեկելի հատված դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա:

Տեսանյութեր

Լրահոս