Բաժիններ՝

Հայտնի են «Ֆրեսկո» փառատոնի մրցանակակիր ֆիլմերը

«Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի 7-րդ միջազգային փառատոնի մրցանակակիր ֆիլմերն արդեն հայտնի են:

Մրցութային ծրագրում ընդգրկվել են ֆիլմեր, որոնց ուղերձներն են մարդասիրությունը, հայրենասիրությունը, առողջ ապրելակերպը և այլ համամարդկային արժեքներ:

Անիմացիոն ֆիլմերից հաղթող են ճանաչվել Աթամ Ռաշոյի «Ձայն հառաչանաց»-ը (Ֆրանսիա), որտեղ լավագույն ուղերձը եղել է «հավատը», Շանտալ Քասարջյանի «Բաղադրատոմս աքսորում»-ը (ԱՄՆ), լավագույն ուղերձը՝ «ընտանեկան արժեքներ», Ռոզա Կոլչագովայի «Տատիկ-ը (Բուլղարիա), որտեղ լավագույն ուղերձը՝ «սեր»-ն է եղել։

Լիամետրաժ ֆիլմերից հաղթող են ճանաչվել Գեորգի Գաչավայի «Թշնամիները» (Վրաստան), լավագույն ուղերձը եղել է «խաղաղություն», Մոհամադրեզա Հաջի Ղոլամի «Ընկույզ»-ը (Իրան), որի լավագույն ուղերձը եղել է «հավատ»-ը, Ֆիլիպպ Աբրյուտինի և Մաքսիմ Զիկովի «Երազանքների թիմը» (ՌԴ), լավագույն ուղերձը՝ «սպորտային արժեքներ», Աննա Հարությունյանի՝ «Անիկո» (Հայաստան), լավագույն ուղերձը՝ «ընտանեկան արժեքներ»։

Կարճամետրաժ ֆիլմերից հաղթող են ճանաչվել Սեդրիկ Սպինասուի «Բացառիկ օր-ը (Ֆրանսիա), որի լավագույն ուղերձը եղել է «ընտանեկան արժեքներ», Միրաբաս Խոսրավինեժադի «Ազադե»-ն (Իրան), լավագույն ուղերձ՝ «մարդասիրություն», Արջ-Ասպետ Շերմազանյանի «Աղ ու հաց»-ը (ՌԴ և Հայաստան), իսկ լավագույն ուղերձը եղել է «ներում»-ը, Աննա Պռուդնիկովայի «Վալենկի»-ն (ՌԴ), լավագույն ուղերձը՝ «հույս», Ռոդրիգո Սոպենյայի և Ջոանա Սոլնադոքի «Կրակմարիչ»-ը (Իսպանիա), լավագույն ուղերձ՝ «հավատ», Իրինա Բասսի «Մտերիմը» (ՌԴ), լավագույն ուղերձը՝ «ընտանեկան արժեքներ», Հյուգո լը Գուղղիեղեկի «Պիպոն և կույր սերը» (Ֆրանսիա), լավագույն ուղերձը՝ «սեր», Գեորգի Ունկովսկու «Պիտակ»-ը (Մակեդոնիա), լավագույն ուղերձը՝ «ընտանեկան արժեքներ»։

Վավերագրական ֆիլմերից հաղթող են ճանաչվել Նատալյա Մախանկոյի «Հերթի ցուցակ»-ը (ՌԴ), լավագույն ուղերձ՝ «մեր օրերի հերոսը», Դմիտրի Շպիլենոկի և Վլադիսլավ Գրիշինի «Կարմիր ձուկ՝ սաղմոն»-ը (ՌԴ), լավագույն ուղերձ՝ «մաքուր մոլորակ», Անաստասիա Շտանդկե «Ինչ կլինի վաղը» (ՌԴ), լավագույն ուղերձ՝ «հավատ», Դիդիե Կրոսի «Սպիներ»-ը (Ֆրանսիա), լավագույն ուղերձ՝ «քաջություն», Ռոման Պոմերանցեվի «Լիտվյակովը մարդուն», (ՌԴ), լավագույն ուղերձ՝ «սեր»:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հատուկ մրցանակի հաղթողներ են ճանաչվել Աթամ Ռաշոյի «Յայն հառաչանաց»-ը (Ֆրանսիա), լավագույն ուղերձ՝ «հույս, հավատ, սեր»։ Նատալյա Ֆեդչենկո «Երկնային ուրախություն» (ՌԴ), լավագույն ուղերձ՝ «հույս, հավատ, սեր»։ Դան Գրինի «Վանականը» (ՌԴ), լավագույն ուղերձ՝ «խոստովանություն»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930