Բաժիններ՝

Հայր Մեսսին բանակցում է «Բարսելոնա»-ի հետ որդու` «Մանչեսթեր Սիթի» տեղափոխության գումարի շուրջ

«Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսիի հայրը սկսել է բանակցությունը կատալոնական թիմի հետ, որդու`«Մանչեսթեր Սիթի» տեղափոխության ֆինանսական պայմանների շուրջ: Այս մասին գրում է The Times-ը:

Ըստ պարբերականի, Խորխե Մեսսին բանակցություններ է վարում, որ Մեսսի կրտսերն անգլիական ակումբ տեղափոխվի 100 միլիոն անգլիական ֆունտի (133 միլիոն դոլար) դիմաց: Մեսսի հայրը Արգենտինայից ժամանել է Բարսելոնա՝ գործարքն ավարտին հասցնելու:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին ցանկություն ունի հեռանալ կատալոնական ակումբից: Արգենտինացին ֆաքսով այդ մասին հայտնել է թիմին և ուզում է օգտվել պայմանագիրը միակողմանի խզելու իր հնարավորությունից: Նրա հայրը Մանչեսթեր քաղաքում էր: Կողմերի միջև բանակցություններ են ընթացել երկու տարվա պայմանագրի շուրջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930