Լիբանանում հացահատիկի պաշարները մեկ ամսից էլ պակաս կբավականացնեն
Լիբանանում հացահատիկի պաշարները, որի մայրաքաղաքում օգոստոսի 4-ին հուժկու պայթյուն է որոտացել, մեկ ամսից էլ պակաս կբավականացնեն: Այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով երկրի էկոնոմիկայի եւ առեւտրի նախարար Ռաուլ Նեհմեին:
Նրա խոսքով՝ Լիբանանում հացահատիկը մնացել է «մեկ ամիսից էլ պակաս ժամանակի համար»: Այդ պատճառով, ինչպես նշել է Նեհմեն, իշխանությունները պարենի այլընտրական պահեստարաններ են փնտրում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: