Փրկարարները բացել են օգնության կարիք ունեցող քաղաքացու բնակարանի դուռը
Օգոստոսի 4-ին, ժամը 20:15-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթ Անհաղթ փողոցի թիվ 5 շենքի բնակարաններից մեկի բնակիչը ներսում ընկել է, ունի շտապօգնության կարիք, սակայն բնակարանի դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևանի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարները բացել են բնակարանի դուռը և ներսում՝ խոհանոցի հատակին, անօգնական վիճակում հայտնաբերել են Գայանե Ղ․-ին (ծնված 1956 թ․)․ վերջինիս շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն: