«Լիդիան Արմենիան» տեղեկացնում է, որ դատական հայցադիմումներ է ներկայացնելու քաղաքացիներ Լևոն Գալստյանի և Աննա Շահնազարյանի դեմ՝ պահանջելով հերքել հուլիսի 27-ին և հուլիսի 30-ին իրենց կողմից հնչեցված զրպարտությունը «Լիդիան Արմենիայի» հասցեին։ Կանխելով պնդումները, թե «Լիդիանը» փորձում է «լռեցնել» այս «ազնիվ» «բնապահպաններին»` հիշեցնենք, որ տարիներ շարունակ «Լիդիանը» դրսևորել է բացառիկ հանդուրժողականություն` երբևէ չդիմելով դատական լուծման ու փորձելով կեղծիքին հակադարձել փաստերով։ Սակայն վերջին տարիների զարգացումները և բարձրաստիճան պաշտոնյաների կողմից արված հայտարարությունները հիմքեր են տալիս կարծելու կամ ենթադրելու, որ այս մարդկանցից շատերին փաստերը չեն հետաքրքրում և նրանք «Լիդիանի» դեմ կեղծիք են տարածում` ինչ-ինչ մարդկանց ու կազմակերպությունների շահերին ծառայելով։ Հետևաբար, «Լիդիանը» ցանկացած զրպարտչական հայտարարության արձագանքելու է դատական հայցով։
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Նիգերի Հանրապետության նախագահ Մահամադու Իսսուֆուին և շնորհավորել նրան երկրի ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ:
Թուրքիան և Ադրբեջանը հայտարարել էին հուլիսի 29-ից օգոստոսի 10-ը լայնամասշտաբ զորավարժության մասին, որը ներառելու է նաև Նախիջևանի տարածքը: Նախիջևանում դրանք կանցկացվեն օգոստոսի 1-5-ը:
Օգոստոսի 1-ին, ժամը 18.00-ի սահմաններում, ոստիկանության Էրեբունու բաժնի համայնքային ոստիկանները Խորենացու փողոցում ծառայություն կատարելիս նկատել են կասկածելի վարքագծով տղամարդու՝ ձեռքին պոլիէթիլենային տոպրակ:
«Նորաթուխ իշխանություններին և գործիչներին խորհուրդ կտայի Թուրքիան չճանաչելով, չիմանալով թուրքական ռազմավարությունը, հակահայկականությունը և պանթուրքիզմի պլանները՝ չստանձնել Թուրքիայի փաստաբանի դերը և ասել՝ Թուրքիան կհարձակվի Հայաստանի վրա, թե՝ ոչ։ Եթե Թուրքիան չհարձակվի Հայաստանի վրա, ապա չի հարձակվի միայն մի պատճառով՝ 102-րդ ռազմաբազայի»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի այն խոսքին, թե Թուրքիան չի հարձակվի Հայաստանի վրա։
Հուլիսի 31-ին, ժամը 03.30-ին, Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայի և Սեբաստիայի փողոցի խաչմերուկում «ՎԱԶ-217030» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել ծառին. 25-ամյա ուղևոր Բաբկեն Հայրապետյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մահացել է:
«Մոնթե Մելքոնյան» տնատիրության զարգացման ՀԿ նախագահ Սերգեյ Գրիգորյանը Էրեբունի վարչական շրջանի 3-4-րդ զանգվածի բնակիչների անունից հայտնել էր, որ երկար ժամանակ խնդրի առջև են կանգնած. չկա կոնկրետ հասցե, վերանորոգված և լուսավորված ճանապարհ, խմելու և ոռոգման ջուր:
Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում օգոստոսի 3-ի դրությամբ կորոնավիրուսային հիվանդությունից բուժվում է 14 աշխատակից։
Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն այցելել է ադրբեջանական հրետակոծությունից ամենից շատ տուժած գյուղեր, որտեղ ակտիվորեն ընթանում են շուրջ 100 վնասված շինությունների վերականգնման աշխատանքները:
Մարդիկ դեռ չգիտեին, որ վարչապետ է դառնալու Փաշինյան Նիկոլը, նրանք պարզապես «դուխավորված», որ ոստիկանները իրենցն են, որ ոչ մի ուժ չկիրառվեց, ոչ մի զոհ չպահանջվեց, ելան ոտքի։ Հետո՝ տեսան, որ ինչ-որ բան էս աշխարհում սխալ է։
«Վրացական երկաթուղի» ընկերությունը «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությանը պաշտոնապես տեղեկացրել է, որ Թբիլիսիի տարածքով անցնող երկաթուղային միջուղում կամրջի շինարարության պատճառով՝ սեպտեմբերի 1-ից 16-ը ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը Հայաստանի ուղղությամբ:
Օգոստոսի 1-ին, ժամը 18.30-ի սահմաններում, Լոռու մարզի Մեծ Պարնի համայնքից Ծաղկաբեր համայնք տանող ճանապարհին «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել. 19-ամյա վարորդ Հովնան Ավալյանը և 18-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ Հովնան Ավալյանը մահացել է:
Այն, որ իշխող ուժի ներկայացուցիչները՝ նախարար, մարզպետ թե պատգամավոր, կամ ավելի վերին ու ստորին օղակի անձինք, խնդիր ունեն ոչ միայն՝ իրենց, այլև՝ իրենց ընտանիքի անդամներին զսպելու հարցում, այսօր, կարծում ենք, որևէ մեկի համար գաղտնիք չէ, բայց, որ մարդիկ մոռանում են իրենց ու իրենց ընտանիքի անդամների ոչ հեռավոր անցյալը, առնվազն տարակուսելի է:
83 տարեկան հասակում մահացել է իռլանդացի քաղաքական գործիչ Ջոն Հյումը:
«Այսօր Հայաստանի եզդի համայնքի հետ մենք ոգեկոչում ենք 6 տարի առաջ Սինջարում զոհված իրենց եղբայրների եւ քույրերի հիշատակը:
Իսրայելի զինվորականները հայտնել են Սիրիայի հետ սահմանին ահաբեկիչների՝ պայթանյութ տեղադրելու փորձերը կանխելու մասին:
Սահմանադրության 129-րդ հոդվածի համաձայն՝ Ազգային ժողովի ընդունած օրենքը Հանրապետության նախագահն ստորագրում և հրապարակում է քսանմեկօրյա ժամկետում կամ նույն ժամկետում դիմում է Սահմանադրական դատարան՝ Սահմանադրությանն օրենքի համապատասխանությունը որոշելու հարցով: Եթե Հանրապետության նախագահը չի կատարում հոդվածում սահմանված պահանջները, ապա Ազգային ժողովի նախագահը հնգօրյա ժամկետում ստորագրում և հրապարակում է օրենքը:
Հնդկաստանի ցամաքային զորքերի հրամանատարության ներկայացուցիչները Չինաստանի զինվորականների հետ բանակցությունների հինգերորդ փուլի ընթացքում պնդում են չինական զորքերի լիակատար եւ շուտափույթ հետքաշումն Արեւելյան Լադաքում փաստական վերահսկողության գծից:
ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետը ձեռնպահ է մնալու հարցի այդօրինակ քննարկումներից: Հաշվի առնելով նախագծում իբրև թե կատարված բովանդակային փոփոխությունները` հայ բանասիրության ֆակուլտետը հայտնում է իր խոր մտահոգությունը այս ծրագրերի և չափորոշիչների վերաբերյալ, իր անվստահությունն է հայտնում աշխատանքային խմբին և անվերապահմերժում ծրագրերը հիմնավոր պատճառներով, որոնց մի մասը` ստորև:
ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադարձավ նաև հայազգի ռուսաստանաբնակ լրագրող Մարգարիտա Սիմոնյանի վերջերս շրջանառված ֆեյսբուքյան գրառմանը՝ նախ նշելով դրանում տեղ գտած որոշ կետերի հետ իր որոշակի անհամաձայնությունը:
Մեր տեղեկություններով, վերջին շրջանում բավական լարվել են արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի և վարչապետի օգնական, Բադասյանի նախկին տեղակալ Աննա Վարդապետյանի հարաբերությունները:
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որով հայտնում է, որ քրեակատարողական հիմնարկների պահպանության տակ գտնվող արգելագոտու սահմանագիծը խախտող անօդաչու թռչող սարքերն անմիջապես ոչնչացվելու են։
ԱՄՆ-ը եւ Ռուսաստանը առաջիկա ամիսներին կարող են երկխոսություն անցկացնել ահաբեկչությանը դիմակայելու շուրջ:
Ովքե՞ր են կանգնած կրթության չափորոշիչների հետևում. քննարկում. ՈւՂԻՂ
ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի խոսքով՝ հայագիտության դեմ արշավը նոր չէ, որ սկսվել է, գուցե այն այսօր ավելի տեսանելի է դարձել, սակայն այդ արշավը երկու տարի շարունակ տեղի է ունենում:
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի որոշմամբ «Կարագ» ապրանքային շուկայի ուսումնասիրության շրջանակում հարուցված վարչական վարույթի արդյունքում շուրջ 17.6 մլն դրամի չափով տուգանք է կիրառվել «Սիթի» և նախազգուշացում «Ալեքս էնդ հոլդինգ» ՍՊԸ-ների նկատմամբ գերիշխող դիրքի չարաշահման համար:
Արցախի Հանրապետությունում օգոստոսի 3-ի դրությամբ՝ կորոնավիրուսի 4 նոր դեպք է հաստատվել:
ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժնում քննություն է տարվում՝ ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Բերդի բաժնի վարչական շենքի մոտ տեղի ունեցած պայթյունի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Կանադայում միջադեպ է տեղի ունեցել հայերի և ադրբեջանցիների միջև: