Չինարին՝ ռմբակոծությունից հետո
Հայաստանի պետական սահմանից 1.5 կմ հեռավորության վրա գտնվող Չինարի գյուղի ուղղությամբ այս գիշեր Ադրբեջանի զորամիավորումները կրկին ոչ նպատակային կրակ են արձակել: Հայկական կողմից պատասխան կրակ չի եղել: Բայց վերջին մեկ շաբաթում Չինարին հրետակոծության թիրախում է եղել: Հակառակորդի արձակած կրակից վիրավորվել է նաև Չինարի գյուղի բնակիչներից մեկը, գյուղում վնասվել են բազմաթիվ տներ: Բայց անգամ այս պայմաններում Չինարիի բնակիչները վստահեցնում են, որ նահանջելու տեղ չունեն:
168.am-ի տեսախցիկի նշանակետում այս անգամ սահմանամերձ Չինարին է՝ հրետակոծությունից հետո: