Իրանում առնվազն 140 բժիշկ ու սանիտար է մահացել կորոնավիրուսի պատճառով:
Ալժիրի դատարանը 10 տարվա բանտարկության է դատապարտել երկրի նախկին վարչապետներ Ահմեդ Ույահյային եւ Աբդելմալեք Սելյալին՝ գործարար Մուհիդին Թահքութին ապօրինի արտոնությունների տրամադրման գործով:
Մարդու իրավունքների պաշտպանը փաստահավաք առաքելությամբ Տավուշի մարզում է:
Պաշտպանության նախարարի մամուլի նախկին խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը տեսանյութեր է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես է ադրբեջանական հրետանին կրակել հայկական գյուղերի ուղղությամբ:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով Տավուշի մարզում, հայ-ադրբեջանական սահմանին զոհված 4 զինծառայողները պարգեւատրվել են:
Երբ համավարակը հասավ Հայաստան եւ իշխանությունները հանցավոր ուշացումով հայտարարեցին արտակարգ դրություն, բոլոր հիմնական ընդդիմադիր ուժերը, այդ թվում՝ ՀՀԿ-ն, հանդես եկան համախբման կոչով եւ ներքաղաքական պայքարի սառեցում արձանագրեցին՝ տալով այս իշխանություններին հնարավորություն կենտրոնանալ մարդկանց կյանքին եւ առողջությանը սպառնացող վիրուսի դեմ պայքարի վրա։ Ավելին, մենք պարբերաբար գործնական առաջարկություններ էինք անում կառավարությանը՝ հիմնվելով մեր փորձի եւ գիտելիքի վրա։
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ հայ-ադրբեջանական սահմանում Ադրբեջանի կողմից իրականացվող սադրիչ գործողություններին և դրա հետ կապված միջազգային կառույցների, այդ թվում՝ Վրաստանի արձագանքին:
Օդի ջերմաստիճանը հուլիսի 18-20-ն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով:
«Կոնկրետ Ջավախքում կորոնավիրուսով վարակված մարդ գրեթե գոյություն չունի, հազվադեպ փաստեր են արձանագրել, որ կոնկրետ կան կորոնավիրուսով վարակվածներ: Այս առումով ամեն ինչ շատ կայուն է, հանգիստ, Ջավախքում այսօր թեթև ռեժիմի մեջ են, այսինքն՝ խիստ սահմանափակումներ չկան: Սա շատ դրական վիճակ է, որը կա Ջավախքում»,- այսօր ԱԺ-ում ասաց պատգամավորը՝ պատասխանելով 168.am-ի հարցին, թե կորոնավիրուսով պայմանավորված՝ ի՞նչ իրավիճակ է Ջավախքում:
Հուլիսի 4-ին, ժամը 21.30-ին, Երևանի Սարկավագի փողոցում «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 64-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:
Էդմոն Մարուքյանի «կոնտր» առաջարկը «Իմ քայլին»
Հուլիսի 11-ին, ժամը 11.25-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնում հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ բուժօգնության է տեղափոխվել 55-ամյա քաղաքացի, որը Երևանի Սայաթ-Նովա թաղամասի շենքերից մեկի մոտ վրաերթի էր ենթարկվել:
Պենտագոնը պաշտոնապես հավաստել է Միացյալ Նահանգների ուժերի հեռանալն Աֆղանստանի տարածքի հինգ ռազմակայաններից, ինչպես նաեւ զորքերի թվաքանակի կրճատումը մինչեւ այն մակարդակ, որը նախատեսված է Վաշինգտոնի եւ «Թալիբան» արմատական շարժան միջեւ կնքված հաշտության համաձայնագրով:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության հայաստանյան գրասենյակի նախաձեռնությամբ՝ ԱՀԿ միջազգային առաքելության շրջանակներում աշխատանքային քննարկում են ունեցել ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը, ԱՀԿ Հարավային Կովկասի արտակարգ իրավիճակների պատրաստվածության ծրագրերի համակարգող Վասիլի էսենամանովը եւ ԱՀԿ հայաստանյան գրասենյակի արտակարգ իրավիճակների ծրագրերի պատասխանատու Նունե Դոլյանը։
Տարբեր գրոհների հետեւանքով Աֆղանստանում ավելի քան 2,6 հազար խաղաղ բնակիչ է զոհվել ու տուժել վերջին հինգ ամսվա ընթացքում:
Մայրաքաղաքի Մյասնիկյան պողոտայից դեպի Սարալանջի փողոց տանող տրանսպորտային թունելի լուսավորության ցանցի արդիականացման աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 18-ին և 19-ին` ժամը 08:30-20:00-ն ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը Սարալանջի փողոցից դեպի Մյասնիկյան պողոտա, իսկ հուլիսի 25-ին և 26-ին՝ Մյասնիկյան պողոտայից դեպի Սարալանջի փողոց ուղղություններով:
Օկինավայի հարավային պրեֆեկտուրայում ԱՄՆ-ի զինծառայողների թվում կորոնավիրուսով վարակման առնվազն 36 նոր դեպք է հայտնաբերվել:
«Սուրեն Գրիգորյա՛ն, անհարմար չեք զգում Ձեր բերած նախագծից». Անի Սամսոնյանը՝ «Իմ քայլի» պագամավորին
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն անգլերենով երկրորդ միջանկյալ զեկույցն է ուղարկում միջազգային կառույցներին՝ կապված Հայաստանի Տավուշի մարզի ուղղությամբ հուլիսի 12-14-ի ադրբեջանական զինված ուժերի հրետակոծությունների և գնդակոծությունների հետ։
Հուլիսի 19-20-ն Արարատի և Արմավիրի մարզերում, Արագածոտնի նախալեռներում, Սյունիքի հովիտներում և Երևանում սպասվում է անոմալ բարձր ջերմային ֆոն, ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +38․․․+40 աստիճանի։
Հուլիսի 19-20-ին Արարատի և Արմավիրի մարզերում, Արագածոտնի նախալեռներում, Սյունիքի հովիտներում և Երևանում, սպասվում է անոմալ բարձր ջերմային ֆոն, ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +38․․․+40 աստիճանի։ Նշված օրերին հանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ»։
Աշոտ Ղուլյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Սահմաններում նորից անհանգիստ է: Անասելի ցավոտ են մեր հերոսների խոցվելու մասին լուրերը, սակայն անթաքույց հպարտություն են պարգևում երկրի սահմաններն ամրապնդելու մեր տղաների անտրտունջ ջանքերը:
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հրապարակել է առաջիկան չվերթների մասին տեղեկություն։
Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի հարձակողապաշտ ու ռազմատենչ նկրտումների հերթական փաստն արձանագրվեց: Այս պահին թիրախը ՀՀ սահմանի հյուսիսարևելյան հատվածն է:
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը հուլիսի 15-ին ԱԺ նախագահի տեղակալի, մշտական հանձնաժողովների նախագահների, խմբակցությունների ղեկավարների և աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն:
Հուլիսի 9-ի գիշերը մայրաքաղաքի Արագածի փողոցի շենքերից մեկի բակից «Շենգավիթ» բժշկական կենտրոն տեղափոխվեց 45-ամյա մի տղամարդ՝ դանակահարված վիճակում։ Տեղեկությունը փոխանցվեց ոստիկանության Շենգավիթի բաժին։
Հուլիսի 12-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից Տավուշի մարզի սահմանագծում սանձազերծվել է ռազմական ագրեսիա Հայաստանի Հանրապետության նկատմամբ։ Տարբեր տեսակի սպառազինություններից ռմբակոծության են ենթարկվել հայկական սահմանամերձ բնակավայրերը, պետական սահմանը վերահսկող զինված ուժերի դիրքերը և ենթակառուցվածքները, հայկական կողմից կան զոհեր։
Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի խոսքով՝ այն, որ Ադրբեջանը վաղուց էր պատրաստվում լայնամասշտաբ պատերազմի՝ չափազանց ակնհայտ էր, ընդ որում, պատրաստվում էր և՛ ռազմականապես, և՛ դիվանագիտական հարթակներում՝ օգտվելով նաև հայկական կողմի սխալներից:
Ադրբեջանի հասարակության վրա ազդող գործոնները չափազանց շատ են, ներքաղաքական գործոնները, հետևաբար՝ ամեն ինչ՝ սադրանքները Տավուշի ուղղությամբ, կարող են պայմանավորված լինել նաև այդ հանգամանքով, հատկապես, երբ Բաքվի ցույցերի մասնակիցները տարբեր լոզունգներ են հնչեցրել. Իջևանում` ճգնաժամային տեղեկատվական կենտրոնում կազմակերպված ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրամանատարաշտաբային ֆակուլտետի պետ, ռազմական վերլուծաբան Արծրուն Հովհաննիսյանը:
«Ցույց տվեք մի հոդված, որ ԱԺ նախագահը ներկայացնում է ԱԺ քաղաքական կամքը». Տարոն Սիմոնյանը՝ Արարատ Միրզոյանի լիազորություններն ընդլայնող նախագծի զեկուցող Սուրեն Գրիգորյանին: