«Բարսելոնայի» նախագահի թեկնածուն խոստացել է Խավիին դարձնել գլխավոր մարզիչ
«Բարսելոնայի» նախագահի թեկնածու Վիկտոր Ֆոնտը հայտարարել է, որ եթե նա հաղթի ընտրություններում, ակումբը կգլխավորի նախկին կիսապաշտպան Խավին:
– Սեթյենը «Բարսելոնայի» ներկայիս մարզիչն է, այդ պատճառով նա արժանի է հարգանքի և աջակցության: Ինձ միշտ դուր է եկել նա՝ որպես մարզիչ: Բայց ճշմարտությունն այն է, որ նա այն մարզիչը չէ, որի վրա ապագայում կարող ենք հույս դնել:
– Եթե ընտրություններում հաղթեք, Խավի՞ն կդառնա մարզիչ:
– Ճիշտ է: Իհարկե, Խավին կգլխավորի «Բարսան» այն ժամանակ, երբ ինքը որոշի, ով էլ որ լինի նախագահը: Բայց ես համոզված եմ, որ չկա որևէ այլ նախագիծ, որը Խավիին կապահովի իր գաղափարների իրականացում՝ հաջողության հասնելու մաքսիմալ շանսով: Եթե ես գլխավորեմ «Բարսելոնան», ապա Խավին կդառնա ակումբի ֆուտբոլային նախագծի կենտրոնը գալիք տարիների համար,- Ֆոտնին է մեջբերում Ole-ն:
Հուլիսի 5-ին 40-ամյա Խավին երկարաձգել է պայմանագիրը Քաթարի «Ալ-Սադի» հետ:
«Բարսելոնայի» նախագահական ընտրությունները կանցկացվեն 2021 թվականին, այժմ ակումբը ղեկավարում է Խոսեպ Մարիա Բարտոմեուն:
Պատրաստեց Անի Գաբուզյանը