
Հոլիվուդը սկսել է համաճարակի մասին ֆիլմի նկարահանումները

Հոլիվուդում սկսվել են «բժշկական դրամայի» նկարահանման աշխատանքները, որի սյուժեի կենտրոնում կլինեն բժիշկներն Ուհանից, որտեղ տեղի ունեցավ նոր տեսակի կորոնավիրուսի առաջին բռնկումը: Այս մասին հայտնում է WSJ-ն:
Արտադրությամբ զբաղվում է SK Global Entertainment ընկերությունը, սցենարի հեղինակը Չարլզ Ռենդոլֆն է, որն Ակադեմիայի մրցանակի դափնեկիր է «Իջեցման խաղ» ֆիլմի սցենարի համար:
«Թե ինչպես է վիրուսը հայտնվում Ուհանում քարանձավի չղջիկների պատճառով, հարց է, որի պատասխանը մենք դեռ երկար ժամանակ չենք ունենա: Դա կլինի բժշկական դրամա, այլ ոչ համաճարակային թրիլլեր: Մի բան է հրեշի դեմ պայքարելը: Մթության մեջ հրեշի դեմ պայքարելը բոլորովին այլ է»,- կինոնկարը նկարագրել է Ռենդոլֆը:
Նկարահանումները նախատեսվում է սկսել Չինաստանում 2021 թվականի սկզբին, եթե երկրի իշխանությունները դեմ չլինեն: Դերասանական կազմի կամ թողարկման ամսաթվի մասին մանրամասներ դեռևս չկան:
Պատրաստեց Անի Գաբուզյանը