Չինաստանում տղամարդու ականջում պայթել է AirPods ականջակալը: Այս մասին հաղորդել է GizmoChina պորտալը:
Ավարտվեց Արթուր Ջավադյանի երկարամյա գործունեությունը Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում։ Վարչապետի որոշմամբ՝ նա այլևս հատուկ հանձնարարությունների գծով դեսպան է։ Ենթադրվում է, որ Կենտրոնական բանկի նախկին նախագահը զբաղվելու է դրսից ֆինանսական միջոցներ ներգրավելու հարցերով։
Թուրքիայում տղամարդը մեկ ամիս շարունակ շան նկատմամբ սեռական ոտնձգություն և բռնություն է կատարել, ինչի հետևանքով շունը սատկել է գոյացած ուռուցքից։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:
Ի՞նչպես է ազդում COVID-19-ը ծխող մարդու վրա:
«Ամփոփելով վերոգրյալը` կարելի է միանշանակ պնդել, որ հերթական անգամ գործ ունենք Սահմանադրական դատարանը ցրելու հակասահմանադրական գործընթացի հետ, որը կրկին տապալվելու է իրավաբանական անգրագիտության և աբսուրդ լինելու պատճառով»:
Qualcomm ընկերությունը հայտարարել է բջջային պրոցեսորների նոր շարքի՝ Snapdragon 690 5G-ի մասին, որը պետք է մեծացնի հինգերորդ սերնդի ցանցերին աջակցող սարքերի առկայությունը: Այս մասին հաղորդել է ընկերության մամուլի ծառայությունը:
Ավիացիայի գծով մասնագետ, ավիացիոն խորհրդատու Նավիկ Խաչատրյանը ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանի կոմից շաբաթներ արված հայտարարությանը՝ հրապարակավ նրան հարց ուղղելով, թե չե՞ն ցանկանում դիմել տեղական կադրերի օգնությանը:
Կառավարության 2019թ. սեպտեմբերի 5-ի որոշմամբ 30 միլիոն դրամ էր տրամադրվել 2008թ. մարտի 1-2-ը Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ զոհված անձանց իրավահաջորդներին։
«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդի մասին:
Փաստաբան Միհրան Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել:
ԱԺ նախկին փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
ՀՀ քննչական կոմիտեի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ Լենինգրադյան փողոցում երկու երիտասարդի դանակահարության դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Ի պատասխան զանգվածային լրատվության միջոցներում Ցոլակ Խաչատրյանի գործի վերաբերյալ շրջանառվող տեղեկատվությանը, հաշվի առնելով նշված գործի վերաբերյալ անհարկի շահարկումները՝ տեղեկացնում ենք, որ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեում հարուցված քրեական գործ չկա:
Հանրային առողջության պահպանման Ստամբուլի նահանգային խորհուրդը տուգանք է սահմանել դիմակ կրելու պարտադիր պահանջին չենթարկվող քաղաքացիների համար։Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:
«Ինքս շատ ցավով կարդացի և ամաչեցի նրա համար, որ տարիների ընթացքում մեր ձեռք բերված գործընկերային համբավը և հեղինակությունը, իսկ Հայաստանը միշտ դիտվել է՝ որպես արժեքների կրող համագործակցող գործընկեր, այդ ամենը այսօր այն աստիճանի է ոտնահարվել, փոշիացվել, որ անգամ ԵԺԿ-ն մտահոգություն է հայտնում և մեզ հետ խոսում այնպիսի տեքստերով, որոնք մենք սովոր ենք եղել լսել հարևան պետության հասցեին: Բնականաբար, սա չի կարող անհետևանք լինել, և լավագույն հետևանքը կլինի, որ իշխանությունները սրանից հետևություններ անեն և դադարեն մեր երկրի հեղինակության հետ նման խաղեր խաղալ»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
Կրիշտիանու Ռոնալդուի քույրը՝ Էլմա Ավեյրոն, աջակցել է եղբորը՝ Իտալիայի գավաթի եզրափակչում «Յուվենթուսի» կրած պարտությունից հետո (0:0, 2։4՝ տուգանային հարվածներով):
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Օրերս կայացած Արևելյան գործընկերության գագաթաժողովին տեղի ունեցածը դուրս մնաց քաղաքական և հանրային ուշադրությունից, թեպետ այն շատ մտահոգիչ է երկրի արտաքին ճակատում տիրող քաոսի ֆոնին»:
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձել էր մամուլում հրապարակված տեղեկատվությանը, ըստ որի՝ ընդդիմադիր ճակատ է ձևավորվում՝ ի դեմս ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի, «Հայրենիք» և «Մեկ Հայաստան» կուսակցությունների։
ՀՀ Սահմանադրությամբ Հանրապետության նախագահն օժտված չէ պետության ներքին քաղաքականության մշակմանը և կառավարմանը բովանդակային առումով մասնակցելու որևէ գործառույթով: Հանրապետության նախագահի ցանկացած գնահատական կամ որակում որևէ քրեական գործի կամ քննություն իրականացնող մարմինների կամ դատարանների վերաբերյալ կարող է դիտվել որպես միջամտություն: Միևնույն ժամանակ, նախագահ Արմեն Սարգսյանը մշտապես ընդգծել է, որ բոլոր գործընթացները պետք է լինեն Սահմանադրության տառին և ոգուն համապատասխան:
Այն, որ երեկ Քրեական վերաքննիչ դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանը որոշում կայացրեց փոխել Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը, ցույց է տալիս, որ դատարանը որոշել է՝ Երկրորդ նախագահին կալանքի տակ պահելու որևէ պատճառ չկա, իսկ ինչ վերաբերում է դատարանի որոշումից հետո իշխանական ճամբարում հնչող վեթինգի անհրաժեշտության մասին խոսակցություններին, ապա նման անհրաժեշտություն իշխանությունը տեսնում է այն դեպքում, երբ կայացվում են իր զգացմունքներին հակառակ որոշումներ։ Այսօր 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը։
Այսօր «Տոտենհեմը» կընդունի «Մանչեսթեր Յունայթեդին»։ Արդյո՞ք հյուրերը կկարողանան տանել մրցաշարային միավորները մայրաքաղաքից:
Թուրքական հայտնի «Հուրիեթ» թերթը սխալմամբ «ամուսնացրել» է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին դերասանուհի-երգչուհի Վերա Բրեժնևայի հետ:
Վերջին երեք խաղերում «Բարսելոնան» ջախջախեց «Սևիլյային»․ ի՞նչ կանեն այս խաղում կատալոնացիները։
Պեկինի «Սինֆադի» մեծածախ շուկայում հայտնաբերված կորոնավիրուսային նմուշների գենոմի վերլուծությունը վկայել է այն մասին, որ դրանք ավելի հին են, քան Եվրոպայում ներկայումս սովորական շտամները:
Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է «Ստի վերջը» շարքի հերթական թողարկման անոնսը:
Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասը նշել է, որ հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի տեղափոխությունը «Ռեալից» «Յուվենթուս» քիչ ազդեցություն ունեցավ Իսպանիայի առաջնության վրա:
«Հայաստանը գտնվում է համաճարակի դեմ սոսկալի պատերազմի մեջ, և նման իրավիճակում, երբ իշխանության և հասարակության ուժերը պետք է կենտրոնացված լինեն մեկ խնդրի՝ համաճարակի հաղթահարմանը, կարևորություն ունեցող օրենքներով քաղաքական օրակարգ ձևավորելը միանգամայն անընդունելի է ինձ համար, որովհետև իրավիճակն իսկապես շատ բարդ է»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց Մամուլի ազգային ակումբի նախագահ, «Քաղաքական լիգա»-ի համակարգող Նարինե Մկրտչյանը՝ անդրադառնալով ԱԺ-ում «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի քննարկումներին:
Սանկտ Պետերբուրգում հունիսի 18-ին Ֆիննական ծոցի ափին երեխան մահացել է կայծակի հարվածից։
«Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնն ապաքինվել է վնասվածքից և պատրաստ է վերադառնալ խաղադաշտ:
«Այս ամենի վրա մեծ ազդեցություն է ունեցել երկու քաղաքական գործ՝ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի, այդ գործերն ակնհայտ քաղաքական բաղադրիչով են, ըստ էության, նաև՝ աշխարհաքաղաքական բաղադրիչով։ Եթե Ռոբերտ Քոչարյանի դեմ հարձակումով տեղի ունեցավ հայ-ռուսական հարաբերությունների գլխավոր ճարտարապետներից մեկի դեմ հարձակում, ապա Գագիկ Ծառուկյանի դեպքում սա փաստացի նշանակում է՝ հարձակում խորհրդարանում առկա՝ Ռուսաստանի հանդեպ դրական վերաբերմունք ունեցող ուժի դեմ։ Սա նշանակում է, որ նա նման վերջին ուժն է լինելու, որը իշխանության կողմից ենթարկվում է հարձակման։ Սրանով ստացվում է, որ Հայաստանն ամբողջությամբ փոխում է իր աշխարհաքաղաքական վեկտորը։