AirPods ականջակալները պայթել են տղամարդու ականջի մեջ
Չինաստանում տղամարդու ականջում պայթել է AirPods ականջակալը: Այս մասին հաղորդել է GizmoChina պորտալը:
Դեպքը տեղի է ունեցել մայիսի 19-ին Չժենչժոուի 23-ամյա բնակչի հետ, բայց դա հայտնի է դարձել միայն հիմա:
Տուժողը նշում է, որ նա խոսում էր հեռախոսով, երբ ականջակալը պայթել է նրա աջ ականջում: Տղան հակաբորբոքային բուժման կուրս է անցել, իսկ բժիշկները նրա ականջում հայտնաբերել են արյունահոսության հետքեր: Դեպքից հետո չինացին ունի լսողության հետ կապված խնդիրներ:
Ըստ տեղի օրենսդրության՝ տուժողին պետք է փոխհատուցեն:
Պատրաստեց Անի Գաբուզյանը