Բաժիններ՝

«Ռոնալդուի հեռանալը գրեթե չի ազդել մեզ վրա: Եթե ​​Մեսսին հեռանար, մենք կնկատեինք»․ Լա լիգայի նախագահ

Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասը նշել է, որ հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի տեղափոխությունը «Ռեալից» «Յուվենթուս» քիչ ազդեցություն ունեցավ Իսպանիայի առաջնության վրա:

«Կրիշտիանուի հեռանալը, նույնիսկ, եթե  վատ անդրադարձավ «Ռեալի» վրա, գրեթե ոչ մի ազդեցություն չէր թողնում մեզ վրա, քանի որ Լա Լիգան տարիներ շարունակ պատրաստվում էր, որպեսզի իր ապրանքանիշն ավելի բարձր լինի, քան կոնկրետ խաղացողները:

Ասում էին, որ առանց Կրիշտիանու Ռոնալդուի՝ Լա Լիգան կկորցներ մեծ գումարներ, բայց փոխարենը՝ մենք միայն վաստակում ենք: Խաղացողներ ունենալն օգնում է, բայց նրանք առաջնության բաղկացուցիչ մասը չեն։

Բայց Մեսսիի հետ մեկ այլ պատմություն է: Նա ֆուտբոլի պատմության լավագույն խաղացողն է: Մենք հաջողակ ենք, որ նա խաղում է միայն մեր լիգայում: Կարծում եմ, որ Մեսսիի հեռացումը նկատելի կլիներ: Հատկապես մեկ այլ առաջնություն տեղափոխվելու դեպքում:

Ես չեմ կարծում, որ Մեսսիի ժամանումն Ա Սերիա կարող է լուծել իրենց խնդիրները պարտքերի և բարձր վճարների հետ: Ա Սերիայի թվերը շեշտում են իրենց տնտեսական խնդիրները, որոնք Մեսսին, անշուշտ, չի լուծի:

Լիոնելն արժեք է իսպանական ֆուտբոլի, Լա լիգայի համար, և ես կխնդրեի նրան ավարտել կարիերան մեր առաջնությունում:

Մեսսիի հեռանալն աղետ չի լինի, քանի որ մենք կստեղծենք հեռուստատեսային պայմանագրեր Մեսսիի հետ կամ առանց նրա: Բայց գլխավորն արժեքն է, որ նա տալիս է լիգային: Մեսսին միշտ ուրախացնում է մեզ»,- ասել է Տաբասը RAC1-ին:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս