Բաժիններ՝

Հարի Քեյնը վերադառնում է

«Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնն ապաքինվել է վնասվածքից և պատրաստ է վերադառնալ խաղադաշտ:

«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն ասել է, որ 26-ամյա հարձակվողը կլինի մեկնարկային կազմում Պրեմիեր լիգայի 30-րդ տուրի «Մանչեսթեր Յունայթեդի» հետ  առաջիկա խաղում:

Անգլիացին չի խաղացել հունվարի 1-ից, երբ վնասվածք էր ստացել «Սաութհեմփթոնի» հետ խաղում

Մոուրինիոն նաև ավելացրել է, որ այս պահին ինքը չգիտի, թե քանի րոպե է պատրաստ խաղալ Քեյնը:

«Տոտենհեմ»-«Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը տեղի կունենա այսօր՝ 23։15-ին։

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս