Բաժիններ՝

Հարուցվել է քրեական գործ` Լենինգրադյան փողոցում երկու երիտասարդի դանակահարության դեպքի առթիվ

ՀՀ քննչական կոմիտեի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ Լենինգրադյան փողոցում երկու երիտասարդի դանակահարության դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

2020 թվականի հունիսի 15-ին՝ ժամը 02:40-ին, «Աստղիկ» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել այն մասին, որ իրենց մոտ բուժօգնության են դիմել 1999 և 2000թթ. ծնված երիտասարդներ, որոնցից մեկը՝ որովայնի պատի ծակած-կտրած թափանցող վերք՝ ձախից, վերցայլքային շրջանի ծակած-կտրած չթափանցող վերք, արյունահոսություն, իսկ մյուսը՝ որովայնի ձախ կեսի ծակած-կտրած թափանցող վերք, արտաքին արյունահոսություն ախտորոշմամբ:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 2-րդ մասի 1-ին կետով հարուցվել է քրեական գործ:

Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ երիտասարդները նշված վնասվածքներն ստացել են 2020 թվականի հունիսի 15-ին՝ ժամը 00:00-ից 00:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևան քաղաքի Լենինգրադյան փողոցում մի խումբ անձանց միջև տեղի ունեցած վիճաբանության և ծեծկռտուքի ժամանակ:

Նախաքննության ընթացքում կատարվել են մի շարք քննչական գործողություններ՝ դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել և վերցվել են արնանման հետքի նմուշներ, հարցաքննվել են շուրջ մեկ տասնյակ վկաներ, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:

Կատարվում է նախաքննություն:

Ձեռնարկվում են քննչական գործողություններ և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, շարժառիթը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի (անձանց) ինքնությունը, միջադեպին մասնակից անձանց ամբողջական շրջանակը, ինքնությունը պարզելու, նրանցից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու և քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս