Մեր տեղեկություններով՝ Ռոբերտ Քոչարյանի ազատության համար 2 միլիարդ դրամ գրավ վճարելու համար աջակցելեն Սամվել Կարապետյան («Տաշիր գրուպ»), Սերգեյ Համբարձումյան («Մոնարխ»), «Սիստեմա» Բաժնետիրական կորպորացիա (Ռոբերտ Քոչարյանն այդ ընկերության Խորհրդում անկախ տնօրեն է աշխատում արդեն 10 տարի, Կորպորացիան պատկանում է ռուսաստանցի խոշոր գործարար Վլադիմիր Եվտուշենկովին), գործարար և բարերար Գեննադի Ստեփանյան (ՌԴ)։
Մեր տարածաշրջանի երկրների տնտեսական տեղեկատվությունը (կամ դրա բացակայությունը) հստակ ի ցույց է դնում համավարակի դեմ պայքարի արդյունքները: Վերջին օրերին մեր երկրի տնտեսական տեղեկատվության 80-90 տոկոսը գազի սակագնի ու «Գազպրոմ Արմենիայի» հնարավոր զիջումների մասին է:
Հայաստանում հունիսի 20-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 551 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:
Գնահատման թեստավորման կենտրոնը հրապարակել է 2020 թ. միասնական քննությունների օրերը՝ ըստ առարկաների։
«Հրապարակ» թերթը գրում է. «Դատական համակարգի մեր աղբյուրը պատմեց, որ վարչապետի համար անակնկալ է եղել Արսեն Նիկողոսյանի որոշումը, եւ նա, իմանալով Քոչարյանին գրավով ազատելու որոշման մասին, ուղղակի ցնցումների մեջ է ընկել, պատերին ծեփել ենթականերին։
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ չեղարկում է մոսկովյան այցը` պայմանավորված համաճարակով: Սակայն մեր աղբյուրներն ասում են, որ դա ավելի շատ պայմանավորված է Կրեմլի հարուցած խոչընդոտներով, ռուսական կողմը պահանջել է, որ Նիկոլ Փաշինյանը կորոնավիրուսի թեստ հանձնի հենց Մոսկվայի օդանավակայանում, քանի որ կասկածներ են ունեցել` կապված նրա վարակման եւ արագ առողջացման հետ:
«Ժողովուրդ» թերթի տեղեկությունների համաձայն՝ իշխանությունները նպատակ ունեն ԵՊՀ Ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ դեկան Վահրամ Դումանյանին նշանակել Երեւանի պետական համալսարանի ռեկտոր:
«ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ավելի քան 5 տասնյակ պատգամավորներ երեկ շրջանառության մեջ են դրել ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագիծ: «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ առաջիկայում՝ կարճ ժամանակում, իշխանությունները նպատակ ունեն նաեւ խորհրդարանում լուծել Սահմանադրական դատարանի հարցը:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ Արցախի պաշտպանության բանակից պաշտոնատար անձանց տեղափոխում են ՀՀ պաշտպանության նախարարություն եւ բարձր պաշտոնների նշանակում: Ինչպես հայտնի է, 2019 թվականի հունիսի 24-ին Արցախի նախագահ Բակո Սահակյանը ստորագրել էր հրամանագիր, համաձայն որի` գեներալ-մայոր Միքայել Համբարձումյանը նշանակվել էր Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ:
«Հրապարակ» թերթը գրում է. ««Իմ քայլի» «անհնազանդ» պատգամավորների հարցն առժամանակ սառեցվել է։ Խոսքը Նիկոլ Փաշինյանի ձեւավորած «սեւ ցուցակի» մասին է։ Իրավապահներին հրահանգել են դադարեցնել կոմպրոմատների փնտրտուքը սեփական թիմակիցների վրա եւ բացառապես զբաղվել ԲՀԿ-ականներով ու նրանց հետ համագործակցող ուժերով։
Նման որոշում երեկ կայացրեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, որը քննարկում էր հայաստանյան սպառողներին մատակարարվող գազի սակագները վերանայելու վերաբերյալ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի հայցը: Օրինակ՝ ջերմոցային տնտեսությունները ջեռուցման սեզոնին՝ նոյեմբերի 1-ից մարտի 1-ն ընկած ժամանակահատվածում, կվճարեն 1000 խմ-ի դիմաց 224 դոլար՝ ներկայիս 212-ի փոխարեն: Նույն սակագինը կգործի նաեւ պահածոների, խմիչքի եւ կաթնամթերքի արտադրության ոլորտի ձեռնարկությունների համար, բայց արդեն ամբողջ տարվա կտրվածքով:
Վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու համար 2 մլրդ դրամի չափով սահմանված գրավը վճարվել է։
Ուղիղ մեկ տարի առաջ՝ հունիսի 20-ին, քայլականները սկսեցին Սահմանադրական դատարանի իշխանությունն ուզուրպացնելու գործողությունը։ Ինչ ասես՝ չփորձեցին – ինքնահռչակումից ու դատավորների անհատական հետապնդումից մինչև օրենքով առաջարկված կաշառք ու ձախողված հանրաքվե։
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունիսի 20-ի ժամը 09։00-ից ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:
Հունիսի 19-ին, ժամը 19։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորքի հեռուստաաշտարակի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ։
Հունիսի 20-ին, ժամը 08։00-ին Խոսրովի անտառ պետական արգելոցում անտառտնտեսության աշխատակիցները վերսկսել են հետախուզման աշխատանքները։
Հունիսի 19-ին, ժամը 20։54-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արագածի փողոցի 95 հասցեի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք։
Քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները օպերատիվ ճանապարհով փաստական տվյալներ էին ձեռք բերել, որ Երևանում բնակվող 46-ամյա մի տղամարդ, որը բեռնափոխադրող ընկերություններից մեկում վարորդ է աշխատում, արտերկրից մաքսանենգ ճանապարհով Հայաստան է ներկրում տարբեր տեսակի թմրամիջոցներ։
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունիսի 20-ի ժամը 08:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:
Ոստիկանության Գուգարքի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Վանաձորի Մոսկովյան փողոցի 46-ամյա մի բնակիչ մարիխուանա տեսակի թմրամիջոց է ապօրինի ձեռք բերում և իրացնում:
«Բարսելոնայի» հարձակվողական կիսապաշտպան Անսումանե Ֆատին առաջարկներ չի ստացել «Մանչեսթեր Յունայթեդից», հայտնում է Mundo Deportivo-ն՝ հղում անելով խաղացողի շրջապատին։
Հայտնի ինսայդեր Ջոն Պրոսերը կիսվել է Apple-ի առաջին ծալվող սմարթֆոնի վերաբերյալ տեղեկություններով. ընկերությունն արդեն ունի պատրաստի նախատիպ:
Ըմբշամարտի միջազգային մրցաշարերը կարող են վերսկսվել սեպտեմբերից:
ԱՄՆ կոնգրեսում անհանգստացած են նախագահական ընտրություններում արտաքին միջամտության նոր սպառնալիքով: Հունիսի 18-ին «Facebook»-ի, «Google»-ի և «Twitter»-ի բարձրաստիճան ներկայացուցիչներն առցանց լսումների շրջանակում հանդիպել են ամերիկացի օրենսդիրների հետ: Լսումները նվիրված էին նոյեմբերի 3-ին սպասվող նախագահական ընտրություններին արտաքին միջամտության խնդրին:
Ամառային տորթի ամենապարզ բաղադրատոմսը. հիացրեք սիրելիներին:
Քաղաքագետ Արմեն Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Կինը կիսվել է ուտելի ավազ ստեղծելու գաղտնիքով: @elleannachristine մականունով օգտատերը տեսանյութը հրապարակել է TikTok սոցիալական ցանցում:
OnlineGambling կայքը ցույց է տվել, թե ինչպիսի տեսք կունենան Netflix-ի և կինոյի և հեռուստատեսային շոուների այլ ծառայությունների սիրահարները 20 տարի անց, եթե ամբողջ ժամանակն անցկացնեն ֆիլմեր և սերիալներ դիտելով:
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Կինոյի և հեռուստատեսության ամերիկացի դերասանուհի, գործարար Գվինեթ Փելթրոուն մոմեր է թողարկել իր օրգազմի բույրով: Իր օրգազմից, ըստ Փելթրոուի, գալիս է գրեյպֆրուտի, ներոլիի, սև հաղարջի և թուրքական վարդի հոտ, գրում է The Independent-ը: