Թուրքիայի «Kadir Has» համալսարանի աշխատաքնային խումբը սոցհետազոտություն է իրականացրել՝ պարզելու, թե երկրի արտաքին քաղաքական հարցերի վերաբերյալ ինչպիսի հայացքներ ունեն քաղաքացիները։
Այսօր Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Ռոբերտ Պապոյանի նախագահությամբ, ավարտվեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ ԱԱԾ-ի ներկայացրած միջնորդության քննությունը: Որոշումը կհրապարակվի կիրակի՝ հունիսի 21-ին: Փաստաբանները լրագրողների հետ զրույցում ասացին, որ երկու կողմերից էլ ներկայացված փաստերը՝ թե՛ գրավոր, թե՛ բանավոր, ծավալուն են եղել, դատարանը պետք է հասցնի դրանք ուսումնասիրել: Մինչև դատարանը կհրապարակի որոշումը, Ծառուկյանի փաստաբանական թիմի անդամ Երեմ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում նախաքննության գաղտնիք չհանդիսացող որոշ մանրամասներ պարզաբանեց, որ մի շարք կարևոր փաստեր են արձանագրել, օրինակ, որ դատախազն ԱԺ-ի համաձայնությունը ստացել է այլ ձևակերպումներով, իսկ դատարան դիմել է բոլորովին այլ ձևակերպումներով:
«Սա ծայրահեղ նյարդային վիճակում գտնվող իշխանության արձագանք է»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Վադիմ Դուբնովը՝ անդրադառնալով ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի շուրջ տեղի ունեցող իրավաքաղաքական զարգացումներին, ՀՀ-ում ՌԴ դեսպանի ու ԲՀԿ խմբակցության անդամների հանդիպմանը, մոսկովյան խաղաքարտի շրջանառմանը ՀՀ ներքաղաքական գործընթացում և հայ-ռուսական հարաբերությունների վերջին զարգացումներին։
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և Երևանի «Փյունիկ»-ի նախկին ֆուտբոլիստը Արթուր Միրանյանով հետաքրքրված են Ուկրաինայում:
Կորոնավիրուսի տարածման կանխարգելման և առողջ մարդկանց շրջանում վարակման ռիսկի նվազեցման նպատակով պետք է կիրառել պաշտպանիչ դիմակներ: Դրանք կարող են լինել չափորոշիչներին համապատասխան արտադրված բժշկական դիմակներ կամ, վերջիններս ձեռք բերելու անհնարինության դեպքում՝ որպես այլընտրանք, կտորե, ինքնաշեն դիմակներ:
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Շենգավիթի նստավայրում, դատավոր Ռոբերտ Պապոյանի նախագահությամբ, քիչ առաջ ավարտվեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդության քննությունը։
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է մի խումբ անձանց կողմից, խմբի կազմում, բռնության գործադրմամբ, խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Երեկ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ, բավարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքը և ազատ արձակեց Երկրորդ նախագահին։ Դատարանը որոշեց Ռ․ Քոչարյանի նկատմամբ կիրառել գրավ 2 մլրդ դրամի չափով։
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի, իրավապաշտպաններ Զարուհի Հովհաննիսյանի և Ավետիք Իշխանյանի հետ:
Հունիսի 1, 2020 թ․ – ՀՀ վարչապետը և ՌԴ նախագահն անդրադարձել են նաև Հայրենական Մեծ պատերազմում Հաղթանակի 75-ամյակի կապակցությամբ այս տարվա հունիսի 24-ին Մոսկվայում կայանալիք շքերթին: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել այդ առիթով օրեր առաջ ստացված հրավերի համար: Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ մինչ այդ ապաքինված կլինի և կկարողանա մասնակցել Հաղթանակի 75-ամյա տարեդարձի կապակցությամբ կայանալիք բոլոր միջոցառումներին:
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերը խոսել է մանկունյանցիների հարձակվող Մարկուս Ռեշֆորդի մասին:
Գնահատման թեստավորման կենտրոնը ներկայացրել է 2020 թվականի միասնական քննությունների օրերն՝ ըստ առարկաների:
Ազգային ժողովի Բարգավաճ Հայաստան խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Բարձրագույն դատական խորհուրդը հայտարարություն է տարածել, որում ասված է․ «Սույն թվականի հունիսի 19-ին Բարձրագույն դատական խորհրդի նախագահին հասցեագրված դիմում է ներկայացրել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանը՝ հայտնելով, որ իր կողմից 18.06.2020թ. կայացված համապատասխան որոշման արդյունքում մի շարք լրատվական կայքերում և սոցիալական ցանցերում իր և իր ընտանիքի անդամների հասցեին (այդ թվում՝ իր անձնական էջին ուղարկված հաղորդագրություններով) սկսել են տարածվել վիրավորանք և սպառնալիք պարունակող բազմաթիվ գրառումներ:
2020 թվականի մարտի 31-ին «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը բնական գազի սակագնի վերանայման հայտ էր ներկայացրել ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (ՀԾԿՀ), ինչը կանխատեսելի էր, քանի որ 2019 թվականի հունվարի 1-ից գազի գինը սահմանի վրա 1000 խմ հաշվարկով 15 դոլարով կամ 10 տոկոսով ավելացավ, այն դեպքում, երբ պաշտոնատար անձինք հավաստիացնում էին, որ բարձրացում տեղի չի ունենա։
«Ավելի նախընտրելի է օգտագործել բժշկական դիմակներ, իսկ եթե կա ֆինանսական հնարավորություն, օգտագործել ռեսպիրատոր դիմակներ՝ հատկապես, որ մարդիկ եթե հիմա նախընտրում են 2000–3000 դրամ տալ՝ ինչ-որ ձևական նախշերով կտորից դիմակ գնել, այդ նույն գումարով կարելի է ռեսպիրատոր դիմակ գնել, որի օգուտը, արդյունավետությունը գիտականորեն ցույց է տրված»,- եզրափակեց Հ. Զաքարյանը:
Հաշվի առնելով Ֆիրդուսի թաղամասի շուրջ տեղի ունեցած հասարակական քննարկումները` ցանկանում եմ տեղեկացնել, որ կառուցապատողների հետ բանակցությունների արդյունքում մի շարք դրական փոփոխություններ ենք մտցրել կառուցապատման նախագծում:
Քամիները շատ են փչելու և տարբեր կողմից, բայց էլի իմ նշած մարդիկ շարունակելու են մարտնչել հանուն իրավական պետության և ուժեղ Հայաստանի, իսկ դուք շարունակելու եք վիրավորել նրանց ու փառաբանել օրվա իշխանություններին։
Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Դատախազության հայտարարությունից պարզ է դարձել, որ Վենետիկի Հանձնաժողովի կարծիքը հնարավոր է առհասարակ չի ուսումնասիրվել: Այն, որ Դատախազությունը առհասարակ կողմ չէ այս գործընթացի և որևէ աղերս չունի ՎՀ կարծիքի հետ, բայց իրենց մշտական ոճով՝ մեկնաբանում է այն, ինչպես մեկնաբանում է ՍԴ որոշումները և այլն, ինքնին տարակուսելի է…: Չեմ կարող բացառել, որ նույն խնդիրը որն առկա էր ՄԻԵԴ խորհրդատվական կարծիքի դեպքում (այդ թվում Հայերեն թարգմանության բացակայությունը), առկա է նաև տվյալ դեպքում:
Կատալոնական ակումբն Իսպանիայի առաջնությունում պետք է անցկացնի ինը հանդիպում: Սետյենի թիմն այսօր կխաղա «Սևիլիայի» հետ:
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում, դատավոր Ռոբերտ Պապոյանի նախագահությամբ, ավարտվեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդության քննությունը։
ԱԺ պաշտոնական կայքէջում հրապարակվել է Սահմանադրական փոփոխությունների նախագիծը, որով առաջարկվում է արդեն 12 տարի պաշտոնավարած ՍԴ դատավորներին ազատել զբաղեցրած պաշտոնից: Նույն նախագծով՝ ԱԺ պատգամավորների քվեարկությամբ ազատվում է նաև ՍԴ նախագահը:
ՀՀ Վայոց ձորի մարզում մարտի 16 -ից հունիսի 18-ն ընկած ժամանակահատվածում հաստատվել է նոր տիպի կորոնավիրուսային հիվանդության (COVID 19) 66 դեպք:
ՄԻՊ խոսնակը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «ՀՀ ԱԺ պատգամավոր Արփի Դավոյանը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին նշելով, որ համացանցում արձանագրել է Վարչապետի ընտանիքի՝ այն է երեխաների ու կնոջ վերաբերյալ սոցիալական ցանցերում հրապարակայնորեն վիրավորանք ու ատելություն սերմանող լուսանկարներ։ Պատգամավորը տեղեկացրել է, որ դա կատարողներին բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու նպատակով դիմել է ՀՀ ոստիկանություն և խնդրել է Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրությունն այս հարցին:
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը հունիսի 19-ին հանդիպել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ:
ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը պարետի՝ մայիսի 3-ի N 63 որոշման համաձայն՝ շարունակում է մշտադիտարկում իրականացնել առևտրի կենտրոններում, տոնավաճառներում, շինարարական խանութներում, հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերում հակահամաճարակային նորմերի պահպանման առնչությամբ:
Ափսոսանքով պետք է հայտնեմ Ձեզ, որ չեմ կարողանալու մասնակցել Հայրենական Մեծ պատերազմի 75-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին:
Հաստիքային զենքից կրակի վարման անհատական վարժվածության կատարելագործման նպատակով հունիսի 18-ին 2-րդ զորամիավորման հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողներն անցկացրել են հրաձգության պարապմունք:
«Դատարանը դեռ չի որոշել, գնացել է որոշելու մինչև կիրակի օրը». ավելի քան 6 ժամ տևած դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտնեց ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը: Այսօր Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Ռոբերտ Պապոյանի նախագահությամբ ավարտվեց Գագիկ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ ներկայացրած միջնորդության քննությունը: Սա այս գործով արդեն երրորդ դատական նիստն էր: Առաջին նիստում փաստաբանները, որոնք նոր էին ընդգրկվել պաշտպանական թիմում, ժամանակ էին խնդրել գործի նյութերին ծանոթանալու համար, երեկ դատավորին ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացվել, որը մերժվեց: Այսօր խափանման միջոցի վերաբերյալ միջնորդության քննության 2-րդ օրն էր: Գագիկ Ծառուկյանին մեղադրանք է առաջադրված կաշառք տալուն օժանդակելու համար:
Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է հետևողական աշխատանքներն անօրինական ճանապարհով ներմուծված ապրանքների հայտնաբերման և կանխման ուղղությամբ: