Բաժիններ՝

Արդյոք օգնության կարիք չունե՞ք, չե՞ք ուզում ներգրավել տեղական կադրերին. Նավիկ Խաչատրյան

Ավիացիայի գծով մասնագետ, ավիացիոն խորհրդատու Նավիկ Խաչատրյանը ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանի կոմից շաբաթներ արված հայտարարությանը՝ հրապարակավ նրան հարց ուղղելով, թե չե՞ն ցանկանում դիմել տեղական կադրերի օգնությանը․

«Հունիսի 3-ին Լուրերին տրված հեռավար հարցազրույցում ՏՌ-ն ( Նկատի ունի քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանին Կ․Ս) ասաց, որ Վարչապետը հանձնարարել է մշակել ճանապարհային քարտեզ, թե ինչպես մեր ՔԱԿ-ին հանել սև ցուցակից, իսկ մեր երկրի ավիացիոն հեղինակությունը մաքրել նախկինում երբևէ չհանդիպած նման ամոթալի խարանից։ Բազմաթիվ ավիացիոն մասնագետներին և հայրենասեր հանրությանը շատ հետաքրքրում է ինչ՞ արդյունքների եք հասել այս 16 օրվա մեջ, արդյոք՞ օգնության կարիք չունեք, չեք՞ուզում ներգրավվել տեղական կադրերին, կարելի է՞ ակընկալել որևէ պատասխան ՔԱԿ-ից…թէ ինչպես՞ միշտ»,- գրել է Խաչատրյանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս