![](/banners/BeFunky-design.jpg)
«Ձեզ ասել էին դանդաղ, աստիճանաբար, անցումային շրջան նախատեսելով արեք, իսկ դուք…. իսկ դուք ինչպես միշտ…». Արփինե Հովհաննիսյան
![](https://168.am/wp-content/uploads/2020/01/Arpine-11.jpg)
ԱԺ նախկին փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Հատված Վենետիկի հանձնաժողովի այսօր հաստատված կարծիքից….
«82. Հանձնաժողովը ափսոսում է, որ իր կարծիքի հաստատման օրը Հայաստանի խորհրդարանում ներկայացվել է սահմանադրական փոփոխությունների առաջարկ, որը չի համապատասխանում կարծիքում նշված ռեկոմենդացիաներին»։
Վարագույր….
Հ.Գ Այլ կերպ ասած հարգելի իմքայլականներ ձեզ ասել էին դանդաղ , աստիճանաբար, անցումային շրջան նախատեսելով արեք, իսկ դուք…. իսկ դուք ինչպես միշտ….. Վաղը՝ Արմնյուզի եթերում «Pressing» հաղորդաշարի շրջանակներում մանրամասն կներկայացնեմ այս օրերին Վենետիկի կարծիքի վերաբերյալ մանիպուլյացիաների ու ստի մասին ողջ ճշմարտությունը»։