Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է լիտվացի բուժաշխատողների խմբին, որը Հայաստանում է՝ օգնելու հայ գործընկերներին կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում:
Amad News նորությունների պորտալի ղեկավար Ռուհոլլա Զամը, որին կասկածում են օտարերկրյա հետախուզությունների հետ համագործակցության եւ հակակառավարական գործունեության մեջ, դատապարտվել է մահապատժի:
«Օրինակ, տիկին Մակունցը մեր առջև է նստում, նա նույնպես թեստ հանձնել է, և պատասխանը բացասական է: Աստված չանի, եթե այնպես ստացվի, որ ԱԺ-ն պետք է որոշում ընդունի, և պատգամավորների գերակշիռ մասը վարակակիր է, կարծում եմ՝ մենք՝ լինելով ղեկավար մարմին, պետք է գանք և քվեարկենք, եթե կա օրենք, որի ընդունումն օրհասական է»,- ասաց նա:
«Անվտանգության ոլորտի կառավարումը Հայաստանի փոխակերպման համատեքստում» խորագրով վեբինարի ժամանակ ասաց ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:
«4 անգամ կաճի ընդհանուր գույքային հարկի մասով համայնքների բյուջեների միջին եկամուտը, այսօր դա 10 մլրդ դրամի շուրջ է տատանվում, վերջում դա կլինի 40 մլրդ, մի փոքր ավելի». այսօր ասուլիսի ժամանակ լրագրողի հարցին, թե գույքահարկի բարձրացման արդյունքում որքան կավելանա համայնքի եկամուտը, ասաց Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը: Նախարարի խոսքով՝ արտոնություններ կլինեն, դրանց կիրարկմամբ կզբաղվի համայնքը: Լրագրողի մյուս հարցին, թե ավելացող եկամտի քանի՞ տոկոսը բաժին կընկնի թանկարժեք բնակարան ունեցողներին, Ջանջուղազյանը պատասխանեց.
Արցախում նոր կորոնավիրուսով հիվանդացել է 118 քաղաքացի:
Հարավային Կորեան սկսել է քաղաքացիների մոտ կորոնավիրուսի նկատմամբ հակամարմինների առկայության թեստերի անցկացումը՝ նպատակ ունենալով գնահատել երկրում վարակի տարածման իրական մասշտաբները եւ այն մարդկանց բաժինը, որոնք իմունիտետ ունեն COVID-19-ի նկատմամբ:
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը վարակվել է կորոնավիրուսով:
ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հունիսի 29-ին հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպական և Եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերի հետ։
«Բարգավաճ Հայաստան», Հայ հեղափոխական դաշնակցություն, «Հայրենիք» կուսակցությունների ներկայացուցիչներն այսօր ՀՀ գլխավոր դատախազություն ներկայացրեցին հաղորդում հանցագործության մասին, մասնավորապես՝ իշխանության յուրացման և սահմանադրական կարգի տապալման դեպքերի առթիվ:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում շարունակվում է մի խումբ անձանց կողմից «Հեղափոխության պահապաններ» խմբի անդամի նկատմամբ բռնություն գործադրելով խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
2018-ի «թավշյա հեղափոխությունից» հետո ՀՀ-ում ժողովրդավարացման լայնամասշտաբ գործընթաց է սկսվել, որը վերաբերում է ոչ միայն ընտրական ինստիտուտին, քաղաքացիական հասարակությանը, պառլամենտին, այլև անվտանգության ոլորտին:
Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն Իրանին մեղադրել է միջուկային զենքի գաղտնի մշակումները շարունակելու մեջ եւ հայտարարել է, որ Իսրայելը կշարունակի ուժային գործողություններն իսլամական հանրապետության դեմ, որպեսզի թույլ չտա նրա ռազմական ամրապնդումը Սիրիայում:
Ճապոնիայի AnGes Inc. դեղագործական ընկերությունը հունիսի 30-ին Օսակայի համալսարանին կից հիվանդանոցում սկսել է մարդկանց վրա նոր կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի՝ երկրում առաջին կլինկակական փորձարկումները:
Հունիսի 29-ին, ժամը 21։48-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի «Կորեայի ձոր» կոչվող տարածքում տեղի է ունեցել ՃՏՊ։
Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի մշտական կոմիտեն (ԺՆՀԿ ՄԿ) հունիսի 30-ին ընդունել Օրենք Հոնկոնգի ազգային անվտանգության մասին:
Այսօր կառավարության մամուլի սրահում համատեղ ասուլիսի ժամանակ լրագրողներից մեկի հարցին, թե ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը այսքան բուռն քննարկված գույքահարկի բարձրացման մասին կոնկրետ առաջարկներ ստացե՞լ է, պատգամավորը պատասխանեց, որ ստացել է, և որքան էլ զարմանալի է, դրանք մեծամասամբ մեղմացնող բնույթի չէին:
Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Սահմանադրական դատարանը գրավելու Նիկոլ Փաշինյանի կազմակերպած և ղեկավարած օպերացիան քրեական իրավունքի դասագրքերում ներկայացվելու է որպես ՀՀ քր. օր-ի 300 հոդվածով կատարված ամենաանգրագետ ու ծիծաղելի հանցագործության օրինակ:
Heritage Foundation-ի հրապարակած «Տնտեսական ազատության ինդեքսով» Հայաստանը մեկ տարվա ընթացքում բարելավել է իր դիրքերը 13 կետով՝ 180 երկրի շարքում զբաղեցնելով 34-րդ հորիզոնականը:
Հնդկաստանի եւ Չինաստանի բանակները շարունակում են զորքերի համակենտրոնացումը Լադաքի արեւելքում, չնայած հունիսին փաստական վերահսկողության գծից (LAC) զորակազմերի հետքաշման շուրջը ձեռք բերված համաձայնությանը:
Այսօր Քննչական կոմիտեն տեղեկացրել է, որ Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Ճամբարակ համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 315.2-րդ հոդվածով (պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթումը, ինչպես նաև շենքերի և շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու, կանխարգելելու ուղղությամբ օրենքով սահմանված կարգով միջոցներ չձեռնարկելը): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Նախաքննությունը շարունակվում է:
Հանրապետական սենատոր Ջոն Թիյունը առաջարկել է C-400 զենիթահրթիռային համալիրներ ձեռք բերել Թուրքիայից: Այդ մասին վկայում է 2021 թվականի ազգային պաշտպանության բյուջետային հատկացումների մասին օրենքի նախագծի ուղղումների տեքստը (NDAA) Կոնգրեսի կայքում:
Սահմանադրական դատարանի պատմության մեջ առաջին անգամ ՍԴ նիստը չի կայացել: Այսօր նախատեսված աշխատակարգային և լիագումար նիստերը չեն կայացել, քանի որ քվորում չի ապահովվել:
Արդյոք բյուջեի վիճակն այնքան վա՞տ է, որ Կառավարությունը ստիպված է գույքահարկի բարձրացմամբ բյուջեն լցնել, եթե ոչ, ապա ո՞րն է պատճառը, որ շարքային քաղաքացու վրա հարկային բեռի ավելացում է տեղի ունենում. այսօր ասուլիսի ժամանակ լրագրողներից մեկի այս հարցը Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը տարօրինակ որակեց, քանի որ, նրա պնդմամբ, այս օրենքն այսօրվա բյուջեի հետ որևէ կապ չունի:
«Բարգավաճ Հայաստան», Հայ հեղափոխական դաշնակցություն, «Հայրենիք» կուսակցությունների ներկայացուցիչներն այսօր ՀՀ գլխավոր դատախազություն ներկայացրեցին հաղորդում հանցագործության մասին, մասնավորապես՝ իշխանության յուրացման, պաշտոնական լիազորությունների անցում և սահմանադրական կարգի տապալում դեպքերի առթիվ:
80 կողմ ձայնով առաջին ընթերցմամբ ընդունվեց ՍԴ դատավորների վերաբերյալ օրենքի փոփոխությունը
«Բարգավաճ Հայաստան», Հայ հեղափոխական դաշնակցություն, «Հայրենիք» կուսակցությունների ներկայացուցիչները ՀՀ գլխավոր դատախազություն ներկայացրեցին հաղորդում հանցագործության մասին, մասնավորապես՝ իշխանության յուրացման և սահմանադրական կարգի տապալման դեպքերի առթիվ:
«Մենք անում ենք այն, ինչը նախորդ իշխանությունը չարեց». Հովհաննես Իգիթյան
«Սահմանադրական դատարանի մասին» օրենքի փոփոխությունները, ինչպես նաև «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծերը հեղինակել են ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Վահագն Հովակիմյանը և Սուրեն Գրիգորյանը: Այս փոփոխություններով ՍԴ մասին օրենքը համապատասխանեցվում է հունիսի 22-ին ԱԺ-ի կողմից իրականացված սահմանադրական փոփոխություններին:
Նախկին հրապարակումներում բազմիցս անդրադարձել ենք մի քրեական գործի, որն առնչվում է Հայաստանի բոդիբիլդինգի չեմպիոն, միջազգային հեղինակավոր մրցույթների մասնակից և հաղթող Վահրամ Հակոբյանին, ում պնդմամբ՝ այդ գործը շինծու է, ինչի պատճառով ստեղծվել են իր սպորտային կարիերային վնասող արհեստական խոչընդոտներ, և նա չի կարողանում վերադառնալ Հայաստան: