Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը պահպանել է դիրքը ՖԻԴԵի դասակարգման աղյուսակում:
ՀՀ պարետի որոշումներով սահմանված սանիտարահիգիենիկ պահանջների չկատարման հիմքով՝ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցներն այսօր 24 ժամով կասեցրել են երկրում գործող մոտ հարյուր սննդի շղթայի օպերատորների գործունեությունը:
Իտալիայի ֆուտբոլի ազգային թիմի և «Յուվենտուսի» նախկին ֆուտբոլիստ Անդրեա Պիրլոն աշխատանքի է անցել հարազատ ակումբում:
Մյունխենի «Բավարիան» նոր դարպասապահ ունի:
Մեկնարկել է Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի, Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ տեսակոնֆերանսը:
«Ժամկետային զինվորական ծառայությունն անձի վիճակը վատթարացնող իրավիճակ չէ, և անձը ենթակա էր զորակոչի ու չի զորակոչվել: Այսինքն՝ ցանկանում էին այլ բան ասել, բայց անուղղակիորեն հաստատեցին իմ ասածները: Նաև շատ ցանկալի կլիներ վերջապես տեսնել վարչապետի զինվորական գրքույկը»,- ասաց փաստաբան Տիգրան Աթանեսյանը:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանն անկեղծ խոստովանում է՝ խնդիր է տեսնում այն հարցում, որ պատգամավորներից մի քանիսը վարակվել են կորոնավիրուսով, սակայն նրանց հետ կոնտակտավոր անձինք շարունակում են գնալ խորհրդարան:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանի խոսքով՝ դեռ վաղուց է ասել, որ Սահմանադրական դատարանի դատավորները կարող են իրենց իրավունքները վարչական կարգով պաշտպանել, ինչի առնչությամբ էլ թերթերում հեգնել են, թե ինչպես կարող է Նիկոլայ Բաղդասարյանը նման բան ասել:
Չհասկացան, որ երբ ասում ենք՝ կարգ եք խախտում, օրենք եք խախտում, քրեական օրենսգրքով արգելված արարք եք անում պարտադիր չի, որ էդտեղ միայն քաղաքականություն տեսնեք ու էնտուզիազմով շարունակեք հիմարությունը, գոնե երբեմն կարելի է ականջալուր լինել…
Փոստային բաժանմունքները հուլիս ամսվա կենսաթոշակների վճարումները կիրականացնեն հուլիսի 2-ից մինչև 20-ը ներառյալ:
Օդի ջերմաստիճանը հուլիսի 1-ին կնվազի 5-6 աստիճանով, հուլիսի 2-4-ը նույնքան կբարձրանա:
Հայաստանում համաճարակի դեմ պայքարի ձախողումը մտնում է ավարտական փուլ, երբ այլևս չեն մնալու գործուն միջոցներ, չեն մնալու գործիքներ՝ իրավիճակը էապես շտկելու։ Սա նշանակում է հիվանդների և մահերի մեծ թիվ։ Որևէ հասարակության մեջ նման բաները անպատասխան չեն մնում։ Համաճարակների դեմ պայքարում ամենակարևորը հստակ ընտրված ռազմավարությունն է և ժամանակի գործոնը։ Ռազմավարություն չկա, շատ կարևոր ժամանակ վատնվել է։
Երգչուհի, հաղորդավար, ՌԴ վաստակավոր արտիստուհի Անիտա Ցոյի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել: Այժմ նա հոսպիտալացված է Մոսկվայի հիվանդանոցներից մեկում:
Նման դեպքերում մեկնաբանություններն ավելորդ են, սակայն ընդամենը կասենք, որ ռեկտորի ժ/պ Դիանա Գալոյանը ՀՊՏՀ խորհրդից գաղտնի դիմել է ԿԳՄՍ նախարարություն՝ խնդրելով կասեցնել ՀՊՏՀ խորհրդի որոշումը: Պատկերացնո՞ւմ եք, համալսարանի բարձրագույն մարմնից գաղտնի խնդրել է կասեցնել բարձրագույն մարմնի որոշումը:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ:
Ամանորի նախաշեմին Երևանի փողոցներում տեղադրված գովազդային վահանակներից մեկի վրա մեր ուշադրությունը գրավեց «Հայուհի» ամսագրի գովազդը՝ Երևան քաղաքի նոտարներից մեկի՝ Աջափնյակի նոտար Իռեն Սարգսյանի «Էստի համեցեք» ֆոտոշարքով։ Ուշագրավ էր այն այնքանով, որ մինչ օրս ՀՀ նոտարներից որևէ մեկը հանդես չէր եկել հարցազրույց-գովազդով։ «Հայուհի» ամսագրի շապիկին Իռեն Սարգսյանի լուսանկարի տակ նշված էր վերջինիս պաշտոնը, հասցեն, էլ․ հասցեն, բջջային հեռախոսահամարը, իսկ ամսագրին տրված հարցազրույցը գովազդում էր վերջինիս մասնագիտական գործունեությունը։
Պակիստանցի զինծառայողները հունիսի 30-ին խախտել են Քաշմիրում հրադադարի շուրջը համաձայնագիրը եւ գնդակոծման են ենթարկել հնդկական զորքերի դիրքերը վերահսկողության գծի Նաուգանի շրջանում:
Քաղաքականությունը կորոնավիրուսի նման մի բան է, լրագրողը պետք է սոցիալական հեռավորություն պահպանի, որպեսզի չվարակվի: Այս մասին այսօր՝ հունիսի 30-ին, «Հայկական Փի Ար» ասոցիացիայի կազմակերպած «Հաղորդակցության ճգնաժամ. ատելությունը մեդիայում» առցանց հանդիպում-քննարկման ժամանակ ասաց «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը:
ՀՀ քաղաքացիներն արձագանքում են 2017 թվականի համապետական ընտրություններում հնարավոր ընտական հանցագործությունների բացահայտման հարցում օժանդակելու իրավապահ մարմինների կոչերին։
Սրտանց շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա կապակցությամբ: Որպես Արցախյան ազատագրական պայքարի առաջնորդներից մեկը, Դուք նշանակալի ներդրում եք ունեցել մեր անկախ պետականության ստեղծման ու կայացման գործում:
Հաշվարկե՞լ են օրենսդիր և գործադիր մարմինները, թե տարեկան կտրվածքով գույքահարկը որքա՞ն պետք է բարձրանա փոքր բնակչություն ունեցող գյուղերում, որ համայնքում առկա այս կամ այն խնդիրը կարողանան լուծել: Այսօր ասուլիսի ժամանակ 168.am-ի այս հարցին ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը պատասխանեց.
Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) տրանսպորտի նախարար Եվգենի Դիտրիխը հայտնել է, որ քննարկում են հունիսի 15-ից Ռուսաստանի հետ թռիչքները վերսկսելու վերաբերյալ Թուրքիայի առաջարկը։ Աղբյուրի հաղորդմամբ՝ ռուս զբոսաշրջիկների կողմից հաճախ ընտրվող ուղղություններից է Թուրքիան։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:
ԱԺ–ում շարունակվում է արտահերթ նիստը․ ՈՒՂԻՂ
Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինը, Ռեջեփ Թայիփ Էրդողանը եւ Հասան Ռոուհանին հուլիսի 1-ին տեսակապի ռեժիմով կանցկացնեն Աստանայի ձեւաչափով գագաթնաժողով սիրիական խնդրի կարգավորման շուրջը:
«Ընդհանրապես չունեմ նման մտահոգություն, որովհետև էս մի քանի օրվա շփումների ընթացքում ինձ համար հասկանալի դարձավ, որ մենք այդտեղ ունենք ընդամենը կամ հիմնականում կոմունիկացիայի խնդիր: Մարդկանցից շատերը մտածել էին, որ, եթե այսօր իրենց գույքահարկը 20.000 դրամ է, ապա հետո դառնալու է 300 կամ 400 հազար դրամ»:
Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ շարունակվեց սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով քննությունը։
Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովը հունիսի 4-ին ավարտել է իր աշխատանքները և ամռան ամիսներին ձեռնամուխ է եղել վերջնական եզրակացության կազմմանը:
Կադաստրի կոմիտեի էլեկտրոնային հարթակում՝ e-cadastre.am-ում, արդեն այս շաբաթվա ավարտին կտեղադրվի հաշվիչ, որով քաղաքացիները կկարողանան հաշվարկել, թե որքան է բարձրացել իրենց գույքահարկը. այսօր ասուլիսի ժամանակ ասաց Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը:
Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ շարունակվում է սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով քննությունը։ Գործով անցնում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Սեյրան Օհանյանը, Արմեն Գևորգյանը և Յուրի Խաչատուրովը։
Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ազգային ժողովը վերածվել է, պայմանականորեն ասած, «Գլորիա կարի ֆաբրիկայի». վարակակիր պատգամավորները հաշվվում են երկնիշ թվով, բնականաբար կան նաև կոնտակտավորներ, իսկ խորհրդարանը, ավելի ստույգ՝ քայլականները գումարել են հերթական «կայծակնային» արտահերթը՝ Սահմանադրական կարգը տապալելիս թույլ տված մանկական իրավաբանական սխալներն ուղղելու համար։