«Այնպիսի բան չեմ արել, որ… մեղադրանքը չեմ ընդունում». Ճամբարակ համայնքի ղեկավար
Այսօր Քննչական կոմիտեն տեղեկացրել է, որ Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Ճամբարակ համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 315.2-րդ հոդվածով (պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթումը, ինչպես նաև շենքերի և շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու, կանխարգելելու ուղղությամբ օրենքով սահմանված կարգով միջոցներ չձեռնարկելը): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Նախաքննությունը շարունակվում է:
168.am-ի հետ զրույցում, սակայն, Ճամբարակ համայնքի ղեկավար Վազգեն Ադամյանը նշեց, որ չի ընդունում մեղադրանքը.
«Այնպիսի բան չեմ արել, որ… Խնդրում եմ, հարցեր մի՛ տվեք, իմ ասածը՝ ընդամենը՝ մեղադրանքը չեմ ընդունում»:
Հարցին՝ փաստաբա՞ն է զբաղվում գործով, Ճամբարակ համայնքի ղեկավարը պատասխանեց. «Ես փաստաբանի կարիք չունեմ, ի՞նչ եմ արել, որ փաստաբանի կարիք ունենամ»: