«Ըստ Տեր-Պետրոսյանի, Թրամփին, Ջոնսոնին, Մակրոնին, Պուտինին և կորոնավիրուսի դեմ պատերազմող այլ ղեկավարներին խիստ քննադատող այդ երկրների ընդդիմադիրները ևս դավաճա՞ն են…»
Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. ««Պարզագույն սիլլոգիզմ». իշխանության փայատերերից Լևոն Տեր-Պետրոսյանը պաշտպանում է Փաշինյանին
Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը «պարզագույն սիլլոգիստական» հայտարարությունով է հանդես եկել և այս պահին գործող իշխանություններին քննադատողներին պիտակավորել է որպես դավաճան…
Հետաքրքիր է, իսկ պարոն Տեր-Պետրոսյանը, ով մինչև հիմա չի մեկնաբանել նույն Նիկոլի կողմից իրեն ուղղված ընտրակեղծարար և չարիք լինելու մասին մեղադրանքները, ակամայից ընդունելով, որ ինքը ընտրակեղծարար և չարիք է, ինչի՞ դիմաց է այսպիսի հայտարարություններով հանդես գալիս…
Այս «պարզագույն սիլլոգիզմը» արդարացի կլիներ լսել մեկի շուրթերից, ում թիմը այս իշխանության կարևորագույն մաս չկազմեր՝ ինքն էլ չլիներ իշխանության փայատերերից մեկը… Իսկ իրականությունն այն է, որ պարոն Տեր-Պետրոսյանի ՀՀՇ-ՀԱԿ-ական ակտիվը բավական բարձր դիրքեր է զբաղեցնում Փաշինյանի իշխանական հիերարխիայում և ՀՀ առաջին նախագահի այս «պարզագույն սիլլոգիզմը» պարզագույն թայֆաբազություն է՝ իր իշխանական թիմակիցների շահերը պաշտպանելու ձև…
Արդար կլիներ, եթե պարոն Տեր-Պետրոսյանը հանդուրժողականության կոչով հանդես գար Փաշինյանի շնորհիվ հասարակությունը սևերի և սպիտակների բաժանված երկու կողմերին էլ, այլ ոչ թե կորոնավիրուսի դեմ պայքարի քողի տակ իշխանությունների ընդդիմախոսների բերանը փակել տար, որ իշխանությունները, որոնց մեջ իր բազմաթիվ ընկերները և կողմնակիրցները պատկառելի թիվ են կազմում, իրենց շատ կոմֆորտ վիճակում զգան…
Հ.Գ. Հետաքրքիր է, իսկ ըստ պարոն Տեր-Պետրոսյանի, Դոնալդ Թրամփին, Բորիս Ջոնսոնին, Էմանուել Մակրոնին, Վլադիմիր Պուտինին և կորոնավիրուսի դեմ պատերազմող այլ ղեկավարներին խիստ քննադատող այդ երկրների ընդդիմադիրները ևս դավաճա՞ն են…»:
"Պարզագույն սիլլոգիզմ". իշխանության փայատերերից Լևոն Տեր-Պետրոսյանը պաշտպանում է Փաշինյանին Հայաստանի առաջին նախագահ…
Gepostet von Gagik Hambaryan am Freitag, 5. Juni 2020