«Նիկոլ Փաշինյանը «փաբերում ծնված» իր երիտասարդներին պետք է հավաքի և օր առաջ հրաժարական տա». Գևորգ Գևորգյան
Ռազմական գործիչ Գևորգ Գևորգյանն այն կարծիքին է, որ առաջիկայում նորից պաշտոնանկություններ են սպասվում, ըստ նրա՝ շատերն են հեռանալու Նիկոլ Փաշինյանի թիմից:
«Նրանք շատ լավ գիտակցում են, որ Նիկոլ Փաշինյանը կորցրել է իր ամբողջ իշխանությունը: Այս 2 տարիների ընթացքում նա մսխեց իր դիվիդենտները և հիմա ոչինչ չունի: Մարդիկ շատ լավ հասկանում են, որ Նիկոլը մեր երկիրն ու պետականությունը բերել-կանգնեցրել է լուրջ խնդրի առաջ, և շատ մեծ վտանգներ են մեզ սպասվում»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
Գևորգ Գևորգյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը որևէ արժեհամակարգ չունի. «Նա ուզում է, որ իր նկատմամբ լինեն անդավաճան, բայց ինքն է դավաճանում, ուզում է, որ մարդիկ լինեն ավելի համարձակ, բայց ինքը երբեք համարձակ չի եղել: Նա ինչ ուզում է, հակառակը միշտ արել է: Նիկոլ Փաշինյանն անընդհատ խնդիրներ է ստեղծում՝ իր ոչ կոմպետենտությամբ, ոչ ազգային պատկերով, ոչ նվիրվածությամբ: Նիկոլ Փաշինյանն իր ողջ կեսագրությամբ թունավորել է և շարունակում է թունավորել»:
Նա ընդգծեց. «Նիկոլ Փաշինյանը «փաբերում ծնված» իր երիտասարդներին պետք է հավաքի և օր առաջ հրաժարական տա, որ հասկանանք՝ ո՞նց անենք, որ այս ծայրահեղ վիճակից երկիրը դուրս բերենք: Նիկոլ Փաշինյանը շատ լավ հասկանում է, որ պատասխանատվության առաջ է կանգնելու: Եթե մարդն իր անձնական շահի պատճառով պատրաստ է եղել վտանգել երկիրը, պետականությունը, ժողովրդին, ինքը դրա համար պետք է պատասխանատվության ենթարկվի: «Նիկոլ» սինդրոմը պետք է վերանա. մարդ, ով բանակում չի ծառայել, հողը չի պահել, կրթություն չի ստացել, քուչում չի մեծացել, իր ամբողջ կյանքում նույնիսկ մի ընկեր չի ունեցել, մարդ, ով դեղին մամուլում աշխատելիս թքած է ունեցել, թե քանի հոգու հեղինակության վրա է ազդում, քանի մարդու է անձնական վիրավորանք հասցնում, իրեն պատվիրել են՝ գրել է մարդկանց վրա, և նման մարդը դարձել է վարչապետ: Այս սինդրոմը պետք է վերանա. այդ տեսակի մարդը իրավունք չունի լինել երկրի կառավարման համակարգում, առավել ևս՝ երկրի թիվ մեկ պատասխանատու»:
Գևորգ Գևորգյանի պնդմամբ՝ շատ քիչ ժամանակ է մնացել այսօրվա իշխանություններին. «Նիկոլ Փաշինյանն ընդհանրապես չի ուզում քննադատություն լսել, ուզում է լսել, որ աննախադեպ է, և այո, իր սինդրոմը արմատախիլ պետք է արվի, ոչ ոք երբեք չպետք է մտածի, որ կարող է դառնալ Նիկոլ, դա ամոթ պետք է լինի: Նիկոլ Փաշինյանն այն մարդն է, որին պետք չէ խանգարել, ինքն իր փոսը փորում է: Ինչքան նրան խանգարում ես, այնքան փորձում է տեղում մնալ, իրեն չպետք է խանգարել, ինքն իր փոսը փորում է»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում