Բաժիններ՝

Հովիվներից մեկն ասել է՝ ժողովուրդ, եկեք մեզ մոտ, կորոնավիրուսից ձեզ կբուժենք․Ամարյանը՝ աղանդավորների գաղտնի հավաքների մասին

168.am-ը ահազանգեր է ստանում կորոնավիրուսի համաճարակի պայմաններում աղանդավորական կառույցների ներկայացուցիչների կողմից շարունակվող հավաքների մասին, ինչը հանգեցրել է վարակի տարածմանը։

Քաղաքացիների պնդմամբ՝  Հանրապետության բոլոր տարածքներում էլ աղանդավորները գաղտնի հավաքվում են տներում։

Ազգային և հոգևոր արժեքների պաշտպանության ազգային ճակատի ղեկավար Ալեքսանդր Ամարյանը մեզ հետ զրույցում ևս փաստեց՝ կա նման բան թե՛ մարզերում, թե՛ Երևանում։

«Նրանց հավաքները միշտ էլ լինում են։ Եթե հովիվներից մեկն ասել է՝ ժողովուրդ, եկեք մեզ մոտ, կորոնավիրուսից ձեզ կբուժենք, էլ ինչի՞ մասին է խոսքը։ Խարիզմատիկ եկեղեցիներում բոլորն էլ «բուժող են դարձել», «Մատով մի հատ դիպչում են՝ բոլորը մեռնում են, վիրուսներն էլ՝ հետը»։ Մարդկանց ներքաշելու մեխանիզմ է»,- նշեց Ալեքսանդր Ամարյանը։

Ալեքսանդր Ամարյանի խոսքով՝ կա գրանցված և չգրանցված մոտ 100 կառույց, և Հայաստանում դրանց անդամների թիվը մոտ 350.000 է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս