Պարետի որոշմամբ՝ 3 օրով արգելվել է Երևանի երկու մանկապարտեզների գործունեությունը
ՀՀ պարետը որոշում է ստորագրել նախադպրոցական ուսումնական հաստատությունների նկատմամբ կիրառվող սահմանափակման վերաբերյալ։
«Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի N 298-Ն որոշման 2-րդ, 6-րդ և 7-րդ կետերով և որոշման հավելվածի 20-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կրթության տեսչական մարմնի ղեկավարի՝ 2020 թվականի մայիսի 22-ի N 60-Ա հրամանի հիման վրա 2020 թվականի հունիսի 8-ին իրականացված մշտադիտարկումների արդյունքում կազմված արձանագրությունները՝
1. 3 օրով արգելել Երևանի Էրեբունի վարչական շրջանի «Երևանի հ. 67 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի գործունեությունը:
2. 3 օրով արգելել «Երևանի հ. 127 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի գործունեությունը:
3. Հայաստանի Հանրապետության կրթության տեսչական մարմնի ղեկավար Ալեքսանդր Շագաֆյանին՝ ապահովել սույն որոշման 1-ին և 2-րդ կետերում նշված ՀՈԱԿ-ներին սույն որոշման մասին տեղեկացումը։
4. ՀՈԱԿ-ների գործունեությունը արգելվում է տեղեկացման պահից։
5. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վահե Ղազարյանին՝ ապահովել սույն որոշման 1-ին և 2-րդ կետերի պահանջների կատարման նկատմամբ ամբողջական վերահսկողությունը։
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից»,- ասված է որոշման մեջ։