Արցախի նախագահի հրամանով՝ Նորայր Բաբայանը նշանակվել է ոստիկանության պետի առաջին տեղակալ
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 9-ին ստորագրել է մի շարք հրամանագրեր: Այս մասին տեղեկացնում է ԱՀ նախագահի աշխատակազմը։
Ոստիկանության գեներալ-մայոր Անդրանիկ Սուրենի Հակոբյանն ազատվել է Արցախի Հանրապետության ոստիկանության պետի առաջին տեղակալի պաշտոնից՝ երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու կապակցությամբ:
Ոստիկանության գեներալ-մայոր Բորիս Աշոտի Ենգիբարյանն ազատվել է Արցախի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ – շտաբի պետի պաշտոնից՝ երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու կապակցությամբ:
Ոստիկանության գնդապետ Նորայր Շաբոյի Բաբայանը նշանակվել է Արցախի Հանրապետության ոստիկանության պետի առաջին տեղակալ: