«Վարչապետն ինքը հայտարարեց, որ առնվազն երկու անձ մահացել է, քանի որ հնարավոր չի եղել տեղափոխել վերակենդանացման բաժանմունք այն պարզ պատճառով, որ վարչապետի հայտարարությամբ՝ հիվանդանոցներում տեղ չի եղել»,- Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի ու Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստին նշեց հանձնաժողովի նախագահ, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
ՀՀ արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայությունը միջնորդություն է ներկայացրել Վարչական դատարան՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ մինչև Հայաստանում հայտարարված արտակարգ դրության ավարտը, «Իզմիրլյան» ԲԿ-ում մնալու մասին որոշումը վերացնելու վերաբերյալ:
Արմեն Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Իսկ դուք գիտեի՞ք, որ Պատրոն Դավիթի օֆշորային ընկերությունից ստացված «փոքրիկ» ատկատով Նիկոլ Փաշինյանի ընտանիքն անշարժ գույք է ձեռք բերել Տորոնտոյում և բաժնեմաս Ցյուրիխի LEONARDO BOUTIQUE հյուրանոցում: Դեռևս հրապարակում եմ Ցյուրիխի հյուրանոցի նկարը:
Արցախի Հանրապետության 7-րդ գումարման Ազգային ժողովը հունիսի 9-ին Արթուր Թովմասյանի նախագահությամբ գումարել է արտահերթ նստաշրջան:
Լևոն Տեր–Պետրոսյանի խոսնակ Արման Մուսինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ ««Փաստինֆո» կայքը տեղեկություն է հրապարակել, որ իբրև թե «երկու օր առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին»:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Պաշտպանության նախարարության վարչական համալիրում Զինված ուժերի բարձրագույն սպայակազմին է ներկայացրել ԶՈՒ գլխավոր շտաբի նորանշանակ պետ Օնիկ Գասպարյանին:
«Յուրաքանչյուր դեպքով մենք կատարում ենք կոնկրետ աշխատանք»,- այսպես արձագանքեց ՄԻՊ Արման Թաթոյանը՝ վերջին օրերին ոստիկանների կողմից քաղաքացիների նկատմամբ կիրառվող ուժի տարբեր դրվագների մասին լրագրողի հարցին ի պատասխան:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ոստիկանության ղեկավար կազմին է ներկայացրել նորանշանակ ոստիկանապետ Վահե Ղազարյանին:
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ երկու օր առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին։ Ընդ որում՝ հանդիպման ժամանակ վարչապետը դեռ պաշտոնապես համարվում էր կորոնավիրուսով հիվանդ։
Այդ որոշումների պատասխանատվությունը սկսվում է երկրի ղեկավարությունից, շարունակվում ոլորտի պատասխանատուներով և ավարտվում յուրաքանչյուրովս։
168.am-ի տեղեկություններով՝ օրերս Վանաձորում կոյուղու կեղտաջուր են լցրել Արթուր Վանեցյանի «Հայրենիք» կուսակցության առաջին մարզային գրասենյակի վրա, բացումից մի քանի օր անց:
Տեսլականում ներկայացված գաղափարները հետագայում տեղ գտան կառավարության հնգամյա միջոցառումների ծրագրում, ինչպես նաև՝ զինված ուժերի զարգացման հնգամյա ծրագրի շտկումներում: Այսպիսով, նախորդ տեսլականը հայեցակարգային կամրջի դեր կատարեց կառավարության տարեկան ծրագրի և պաշտպանության ոլորտի զարգացման հնգամյա միջոցառումների պլանավորման միջև:
Նոր կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում Վրաստանում բնակվող մի քանի հայ Հայաստանին նվիրաբերել է 27 շնչառական սարք։
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կողմից իրականացրած նմուշառումների արդյունքում Գյումրու երկու խոշոր՝ «Լենտեքս» ու «Սվետտեքս» ընկերություններում վարակակիրների մեծ թիվ է հաստատվել:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն` 2018-2019թթ-ին «Ուկռինվեստ» ՍՊ ընկերության տնօրենը, ինչպես նաև ընկերության հետ փոխկապակցված այլ անձինք, խմբով՝ նախնական համաձայնությամբ, կազմակերպել և կատարել են խարդախություն՝ խաբեության եղանակով հափշտակելով առանձնապես խոշոր չափերով` 255.824.768 ՀՀ դրամ, ինչպես նաև կազմել և օգտագործել են կեղծ փաստաթղթեր:
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից ստացված տեղեկատվության համաձայն, նոր կորոնավիրուսի վարակը հաստատվել է ևս 5 քաղաքացու մոտ:
Ոստիկանության արտակարգ ռեժիմով ծառայությունը շարունակվում է հանրապետության ողջ տարածքում։ Բացի փողոցներում, բակային հատվածներում և հսկիչ-անցակետերում ծառայությունից, ոստիկանությունը արտակարգ ծառայություն է իրականացնում նաև մետրոպոլիտենի կայարաններում։
Համացանցում երեկվանից շրջանառվում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ դատական գործի վճռի պատճենը: Արդյո՞ք անցյալի այս դրվագի հրապարակումը մարդու իրավունքների խախտում է՝ խորհրդարանում լրագրողի հարցին ի պատասխան ՄԻՊ Արման Թաթոյանը նշեց, որ կոնկրետ այդ փաստին իր կողմից գնահատական տալը ճիշտ չէ։
Կորոնավիրուսից առողջացել և հիվանդանոցից մինչ օրս դուրս է գրվել Շիրակի մարզի 192 բնակիչ։
Ստացած ցավոտ հարվածից ուշքի չգալով նրանք գտան նոր թիրախ՝ քաղաքական ընդդիմությանը, որին կարելի էր մեղադրել դավաճանության մեջ։ Իրենց «ժողովրդավարության բաստիոն» հռչակած իշխանությունը քաղաքական ընդդիմության գործունեությունը գնահատում է որպես «դավաճանություն»՝ մերժելով քննադատական գործունեություն ծավալելու և տապալված կառավարության հրաժարական պահանջելու ընդդիմության էքսկլուզիվ իրավունքը։
Էտ լայվերիդ ու կորոնավիրուսի փոստատարի փոխարեն օրենք կարդա, կարող ա պետք գա քրեակատարողական հիմնարկում… «Ժողովրդի վարչապետ», բացի հետդ քայլած ապիկարներից, ոչ ոք մեղավոր չի, որ այլևս զրոյական վարկանիշ ունես հպարտ քաղաքացիների շրջանում:
168.am-ի հավաստի տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանի կողմից Ազգային անվտանգության ծառայությանը հրահանգ է իջեցված այսօր կամ վաղը որևէ պատրվակով ձերբակալել կամ Արթուր Վանեցյանին կամ Գագիկ Ծառուկյանին:
Հունիսի 8-ին, ժամը 17:36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևանի Դավթաշենի կամրջից։
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 9-ին ստորագրել է հրամանագիր, որի համաձայն՝ Ռուզաննա Վլադիմիրի Սարգսյանը նշանակվել է Արցախի Հանրապետության Նախագահի խորհրդական՝ սոցիալական հարցերով։
Հունիսի 8-ին, ժամը 23։47-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդանանց փողոցի թիվ 26 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմեկնի Մոսկվա` հունիսի 24-ին ներկա գտնվելու Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 75-ամյակին նվիրված զորահանդեսին։
Վարչապետը ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել Է. Մարտիրոսյանին և արդյունավետ գնահատել նրա հետ համատեղ աշխատանքը, որի շրջանակում հաստատվել են շատ լավ մարդկային հարաբերություններ:
Հունիսի 9-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 13675 դեպք, որոնցից 4451-ն` առողջացած, 217-ը` մահվան ելքով:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ոստիկանության աշխատակազմին ներկայացրեց նորանշանակ պետ Վահե Ղազարյանին։
Երեկվանից Նիկոլ Փաշինյանը ձեռնամուխ է եղել ընդդիմությանը չեզոքացնելու գործին։ Ողջ իշխանական ռեսուրսն այս օրերին ուղղվել է ընդդիմադիր դաշտի դեմ, որտեղ այս օրերին կոնսոլիդացման պրոցեսներ են ընթանում։