Բաժիններ՝

«Հոֆենհայմը» հեռացրել է գլխավոր մարզչին

Գերմանական «Հոֆենհայմ» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Ալֆրեդ Սխրոյդերը հեռացվել է զբաղեցրած պաշտոնից: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Ակումբը խզել է պայմանագիրը մարզչի հետ` հեռացումը պայմանավորելով այն բանով, որ մարզիչը և ակումբը ֆուտբոլային տարբեր փիլիսոփայություն ունեն:

Սխրոյդերի պայմանագիրը «Հոֆենհայմ»-ի հետ նախատեսված էր մինչև 2022 թվականը: Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանի ավարտին մնացել է 4 տուր, իսկ թիմը մրցաշարային աղյուսակում 7-րդն է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930