Բաժիններ՝

Գրպանահատություն Երևանում․ ոստիկանները հայտնաբերել են կասկածվողին

Մայիսի 20-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնում գրպանահատության վերաբերյալ ահազանգ էր ստացվել։ Ոստիկանություն զանգած կինը հայտնում էր, որ ժամը 14.20-ին Մաշտոցի պողոտայի և Խորենացու փողոցի խաչմերուկում նկատել է, որ պայուսակի գրպանից գողացել են բջջային հեռախոսը:

Անմիջապես քաղաքացուն են մոտեցել ոստիկանության օպերատիվ խմբի ծառայողներ։
Շուտով ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 6-րդ բաժանմունքի ծառայողները պարզել են, որ գողությունը հնարավոր է կատարած լինի 31-ամյա տղամարդը։

Նա Մաշտոցի պողոտայում հայտնաբերվել, կասկածանքով բերման է ենթարկվել ոստիկանության Կենտրոնական բաժին և բացատրություն տվել:
Նախապատրաստվում են նյութեր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս