Բաժիններ՝

Տան բակում կոկորդիլոս. Լուիզիանա նահանգում նրան բռնելու համար ներգրավվել են ոստիկանները

ԱՄՆ-ի Լուիզիանա նահանգում ոստիկաններն օգնել են բռնել տներից մեկի բակում հայտնված կոկորդիլոսին: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Նահանգի բնակիչներից մեկն իր տան բակում հայտնաբերել է կոկորդիլոսին և դիմել ոստիկանություն: Սպա Ռոն Տեցելը բռնել է գիշատիչ կենդնանում և վնասազերծել: Ոստիկանությունը կոկորդիլոսի լուսանկրաները հրապարակել է սոցիալական ցանցերում:

Կարդրերից երևում է, թե ինչպես է կենդանին փորձում թաքնվել:

Ոստիկանները կատակել են, թե կոկորդիլոսը կորցրել է իր դիմակը և իրենց օգնության կարիքն է զգացել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս