Facebook Avatar-ները կարող եք ստեղծել միայն սմարթֆոններով
Facebook-ն այս շաբաթ լի էր Avatar-ներով, որոնք Facebook-ի պատասխան են Snapchat-ի Bitmoji-ներին։ Այս հնարավորությունը վերջերս էր թողարկվել ԱՄՆ-ի օգտատերերի համար։ Այն թույլ է տալիս Ձեզ՝ ստեղծել Ձեզ նման մուլտֆիլմային տարբերակը (որն իրականում այդքան էլ նման չի ստացվում)՝ օգտագործելու այն մեկնաբանություններում և story-ներում։ Այս մասին գրում է romarketing.am-ը:
Facebook-ի խոսնակը հաստատել է, որ հնարավոր չէ ստեղծել Avatar՝ դեսքթոփ տարբերակով կամ թաբլեթով, և որ այն կարող եք ստեղծել բջջայինով։ Իհարկե սա վատ է այն օգտատերերի համար, ովքեր կամ չունեն սմարթֆոն կամ ջնջել են Facebook app-ն իրենց բջջայիններից։ Facebook-ը չի ասել թե երբ է պլանավորում թողարկել Avatar-ներ ստեղծելու հնարավորությունը նաև այլ սարքավորումներում։
Այնուամենայնիվ ըստ Facebook-ի՝ երբ Ձեր Avatar-ը ստեղծվի բջջային սարքավորումներով, Դուք կկարողանաք ուղարկել մեկնաբանություններ և Messenger sticker-ներ դեսքթոփից։
- Facebook-ը նաև կիսվել է ավելի մանրամասն ցուցումներով՝ ինչպես տարբեր եղանակներով ստեղծել նոր Avatar․
- Avatar Post: յուրաքանչյուր Avatar post-ի տակ կա “Try It” կոճակ,
- Avatar Sticker: սեղմեք Avatar sticker-ի վրա եթե տեսնում եք, որ դրանով կիսվել է Ձեր Facebook-յան ընկերը,
- Bookmark։ Ձեր Avatar-ը ստեղծելու կամ մշակելու համար գնացեք
- Bookmark, սեղմեք “See More,” և ընտրեք “Avatars”,
- From the Comment Composer: Ձեր Avatar-ը ստեղծելու կամ մշակելու համար գնացեք Facebook-ի կամ Messenger-ի մեկնաբանություն գրելու հատվածը (‘Write a comment’), սեղմեք smiley face icon-ի վրա, իսկ հետո՝ “Make Your Avatar”-ի։