
Վենգերը նշել է այն խաղացողներին, որոնք կարող են փոխարինել Ռոնալդուին և Մեսսիին

«Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը խոսել է այն մասին, թե ովքեր են գերիշխելու համաշխարհային ֆուտբոլում, երբ Կրիշտիանու Ռոնալդուն («Յուվենթուս») և Լիոնել Մեսսին («Բարսելոնա») ավարտեն կարիերան:
«Մեսսի… Մենք երբեք չենք տեսել նմանատիպ խաղացողների, որոնք ցանկացած իրավիճակում կարող են այդքան ստեղծագործ լինել: Այնպիսի ֆուտբոլիստների, ինչպիսիք են Ռոնալդուն և Մեսսին, ֆուտբոլային դարը մոտենում է ավարտին:
Եկել է նոր սերնդի հերթը, որը կարող է լինել ֆրանսիական: Այժմ Մբապեն կարող է առաջատար դառնալ: Իհարկե, մենք գիտենք Նեյմարի նման խաղացողի մասին»,- ասել է Վենգերը talkSPORT-ին տված հարցազրույցում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը