
««Մանչեսթեր Յունայթեդին» անհրաժեշտ է երեք-չորս տարի՝ «Լիվերպուլին» և «Ման․ Սիթիին» մոտենալու համար»․ Բելանի

Ուելսի հավաքականի նախկին հարձակվող Քրեյգ Բելամին կիսել է իր կարծիքը «Մանչեսթեր Յունայթեդի» ներկայիս մակարդակի վերաբերյալ:
«Կորոնավիրուսը եկավ մի ժամանակ, որը շատ լավն էր թվում «Մանչեսթեր Յունայթեդի» համար: Բոլորը խոսում են դրա մասին, բայց նրանք մոտ չեն կանգնած այս երկու ակումբներին՝ «Լիվերպուլին» և «Մանչեսթեր Սիթիին»: Եվ «Յունայթեդին» պետք է երեք կամ չորս տարի` նրանց մոտենալու համար:
Հավասարակշռությունը, խաղաոճը, ինտենսիվությունը, ճնշումը և հասկացողությունը շատ ավելի առաջ են տանում «Ման. Սիթիին» և «Լիվերպուլին»: Երկու թիմերի և մնացածների միջև մեծ բաց կա»,- ասել է Բելամին:
Սիրարփի Աղաբաբյան