Բաժիններ՝

«Նոա» ֆուտբոլային ակումբը նոր նախագահ ունի

Փոփոխություն է տեղի ունեցել «Նոա» ֆուտբոլային ակումբի ղեկավար կազմում: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Ընդհանուր ժողովի արդյունքներով նոր նախագահ է ընտրվել Ռոման Գևորգյանը, ով ակումբի ստեղծման պահից եղել է ղեկավար խորհրդի անդամ։ Նոր ընտրությունը պայմանավորված է ակումբի հետագա զարգացման վեկտորով և դրված նպատակներով։

Հայաստանի ֆուտբոլի առաջնության բարձրագույն խմբի ընդհատված առաջնությունում «Նոա»-ն ունի 27 միավոր և մրցաշարային աղյուսակում 6-րդն է: Մրցաշարային աղյուսակի առաջատարը 33 միավորով «Արարատ-Արմենիա»-ն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս