Բունդեսլիգան կարող է չվերսկսվել մայիսի 9-ին
Գերմանիայի ֆուտբոլի առաջնության վերսկսումը հետաձգվում է անորոշ ժամանակով: Այս մասին գրում են գերմանական ԶԼՄ-ները: Ըստ նախնական տեղեկությունների, առաջնությունը պետք է վերսկսվեր մայիսի 9-ին, սակայն կառավարությունը վերջնական որոշում կայացնելու համար քննարկում կանցկացնի նախատեսվածից մեկ շաբաթ ուշ: Հաջորդ քննարկումը նախատեսված է անցկացնել մայիսի 6-ին:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Գերմանիայի առողջապահության նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի մայիսի 9-ից հնարավոր կլինի վերսկսել Բունդեսլիգան: Այժմ Բունդեսլիգայի մի շարք ակումբներ սկսել են մարզումներն իրենց բազաներում: Խաղերը կանցնեն առանց հանդիսականների, ակումբներից յուրաքանչյուրից մարզադաշտում կլինի 126 անձ, այդ թվում՝ֆուտբոլիստները: Իսկ լրագրողներից տրիբունաներում կլինի միայն 30 ներկայացուցիչ:
Գերմանական Բունդեսլիգան դադարեցվել է կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով: