Բաժիններ՝

Եմենում գրանցվել են կորոնավիրուսի հետևանքով մահացության առաջին դեպքերը

Եմենում կորոնավիրուսի հետևանքով մահացել է երկու մարդ:

«ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ ընդհանուր առմամբ երկրում կորոնավիրուս էր հաստատվել 6 քաղաքացու մոտ:

Կորոնավիրուսով վարակվածության առաջին դեպքը Եմենում գրանցվել էր ապրիլի 10-ին: Վարակված առաջին քաղաքացին հաղթահարել էր հիվանդությունը:

2015 թվականից Եմենում պատերազմ է ընթանում հուսիթների և նախագահ Աբդ Ռաբբուհ Մանսուր Հադիի կողմնակիցների միջև: Հակամարտության ընթացքում բազմաթիվ բժշկական հաստատություններ ավերվել են: Փորձագետները նշում են, որ նման պայմաններում կորոնավիրուսի տարածումը կարող է հազարավոր մարդկանց մահվան պատճառ դառնալ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930