Ունենք վարակի ռեկորդային թիվ. Արսեն Թորոսյան

Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի վարակման բացասական իմաստով ռեկորդային թիվ՝ ունենք վարակի 134 դեպք:

Այսօր Կառավարության հերթական նիստի ընթացքում  ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ նշելով, որ ունենք 2 մահվան դեպք, մահերի ընդհանուր թիվը 32 է:

Ըստ նախարարի՝ իրադարձությունների նման զարգացման փուլում շուտով կանցնեն թեթև դեպքերի չհոսպիտալացմանը, թեև դեռևս 5-6 օր ձգեն, ու կկարողանան շարունակել հոսպիտալացումը:

«Մի դեպք ունենք, որից միշտ փորձել ենք խուսափել՝ հուղարկավորության ժամանակ վարակված անձ է մասնակցել, որից վարակվել են նաև այլ քաղաքացիներ»,- ասաց Թորոսյանը::

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարետ Տիգրան Ավինյանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք այս  թվերը կարող են փոխել իրենց պլանները, ի պատասխան՝ Տիգրան Ավինյանը նշեց՝ ոչ:

«Մայիսի 4-ից տնտեսական գործունեության որոշ սահմանափակումներ բացվելու են՝ պարտադիր կանոնների պահպանմամբ. Դեռևս այլ որոշում չկա, փակ է մնալու կրթական համակարգը»,- ասաց Ավինյանը:

 

Տեսանյութեր

Լրահոս